Ուրբաթ, 26.04.2024, 06:51
Գլխավոր » 2014 » Հունվար » 4 » Bild. Լևանդովսկին «Բավարիայում» բուժզննում է անցել (լուսանկարներ)
17:22
Bild. Լևանդովսկին «Բավարիայում» բուժզննում է անցել (լուսանկարներ)
Գերմանական սպորտային պարբերականները ողողված են այն տեղեկատվությամբ, որ Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այսօր բուժզննում է անցել Մյունխենի «Բավարիայում»:

25-ամյա ֆուտբոլիստը Վարշավայից այսօր առավոտյան է ժամանել Մյունխեն և անմիջապես ուղևորվել է այն կլինիկա, որտեղ բուժզննում են անցնում մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները: «Bild» պարբերականը նշում է, որ լեհ ֆուտբոլիստի առողջական վիճակը հետազոտել է «Բավարիայի» բժիշկ Հանս-Վիլհեմ Մյուլլեր-Վոլֆարթը:

Նշված աղբյուրը հրապարակել է նաև ներկայացված լուսանկարները, որոնցում երևում է` ինչպես է Լևանդովսկին շտապում բուժզննման:Սպասվում է, որ Լևանդովսկին «Բավարիայի» հետ հնգամյա պայմանագիր կկնքի, սակայն ելույթները մյունխենյան ակումբում կսկսի հաջորդ մրցաշրջանից:

Աղբյուր` Allsport.am





Դիտումներ: 480 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0