Հինգշաբթի, 25.04.2024, 05:05
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 28 » ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՍԱՆՁԱՐՑԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԻԱՆՑ ԱՐԵՆԱՅՈՒՄ
12:34
ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՍԱՆՁԱՐՑԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԻԱՆՑ ԱՐԵՆԱՅՈՒՄ
Երեկ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ դիմակավորված երեք անձինք երեկոյան ուշ ժամի ներխուժում են Ալիանց Արենա մարզադաշտ և VIP օթյակի պատուհանի ապակուն ներկում են Դորտմունդի Բորուսիայի տարբերանշանը, հայտնում է "Abendzeitung"-ը: Այս ակցիայի կազմակերպիչները տեսանյութը ներբեռնել են Youtube վիդեոհոսթինգ հետևյալ վերնագրով` "Բավարացիները հիմարանում են իրենց VIP օթյակում": 


Ակցիայի կազմակերպիչները այդ ամենը կատարել են կես ժամվա ընթացքում, սակայն գիտակցելով, թե ինչ է նրանց սպասվում հետագայում ապակու վրայից ջնջել են տարբերանշանը և դիմել են փախուստի: Կազմակերպիչները իրենց արածը որակել են, որպես հումոր և հավաստիացրել են, որ դրանով  չեն ցանկանցել վիրավորել Բավարիայի երկրպագուներին: Կատարվածը Բավարիայի ներկայացուցիչները առանց մեկնաբանության են թողել: Նշենք, որ այս առթիվ դեռևս ոստիկանություն բողոք չի ստացվել ,սակայն եթե նման բան տեղի ունենա, ապա ենթադրվում է, որ ուրիշի սեփականություն ապօրինի մուտք գործելու մեղադրանքով երեք անձանց սպասվում է կալանք:



Դիտումներ: 462 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0