Շաբաթ, 27.04.2024, 02:31
Գլխավոր » 2012 » Դեկտեմբեր » 9 » ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՄՈՌԱՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՄՅՈՒԼԵՐ
19:36
ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՄՈՌԱՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՄՅՈՒԼԵՐ
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներն արդեն կարող են մոռանալ չեմպիոնական տիտղոսի մասին:

«Դորտմունդցիների հերթական պարտությունը մեզ տխրության առիթ չի տալիս: Եթե ես «Բորուսիայի» խաղացող լինեի, այլևս չէի մտածի չեմպիոնական տիտղոսի մասին` հաշվի առնելով 14 միավորի տարբերությունը: 

Այժմ մեր գլխավոր մրցակիցը «Բայերն» է, որը «Հանովերի» հետ խաղից հետո կարող է կրճատել միավորների տարբերությունը մինչև 8-ի: Տեսնենք` ինչ կլինի մինչև ձմեռային արձակուրդները: Մենք չպետք է թուլացնենք զգոնությունը», – Մյուլերի խոսքերը մեջբերում է Sport1-ը:

Sportarmenia.com
Դիտումներ: 513 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0