Ուրբաթ, 29.03.2024, 03:36
Գլխավոր » 2013 » Հունվար » 18 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ 18-ՐԴ ՏՈՒՐ.ԲԱՎԱՐԻԱ - ԳՐՈՅՏԵՐ ՖՅՈՒՐՏ. ԱՆՈՆՍ
18:18
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ 18-ՐԴ ՏՈՒՐ.ԲԱՎԱՐԻԱ - ԳՐՈՅՏԵՐ ՖՅՈՒՐՏ. ԱՆՈՆՍ
Ձմեռային արձակուրդները ավարտված են: Բունդեսլիգայի ակումբները վերադառնում են իրենց սովորական առօրյա գրաֆիկին: Այսօր18-րդ տուրի մեկնարկը կտան` Շալկե 04-ն ու Հաննովեր, իսկ ահա վաղ Մյունխենում կհանդիպեն առաջնության առաջին և վերջին տեղերում գտնվող ակումբները: Բավարիան կհյուրընկալի Գրոյտեր Ֆյուրտին: Եթե հաշվի առնենք, որ Ֆյուրտում կայացած հանդիպումը ավարտվել էր մյունխենցիների`0:3 հաշվով խոշոր հաղթանակով, ապա այս խաղում Բավարիան պարտավոր է վաստակել երեք միավոր: Մյուս կողմից առաջնության բացահայտ հետնապահը նահանջի տեղ չունի և ամեն կերպ կձգտի դիմակայել ահեղ մրցակցին:    


Այժմ Բավարիայի մասին խոսում է ողջ աշխարհը` ավելի ճիշտ Բավարիայի և Գվարդիոլայի միության մասին: Մինչ Սուրբ ծննդյան տոնը Յուպ Հայնկեսը ակումբի ղեկավարությանը ցանկություն էր հայտնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո  չերկարաձգել իր պայմանագրի ժամկետը: Բավարիայի ղեկավարությունը չցանկալով ձգձգել նոր գլխավոր մարզչի որոնման աշխատանքները և միանգամից "մեկ զարկով երկու նապաստակ խփեց":  Գվարդիոլայի հետ պայամանգիր կնքելը Բավարիայի համար դարձավ մարզչական ամենամեծ տրանսֆերային գործարքը, քանի որ մի մարդու համար, ով անդրադարձել է ժամանակակից ֆուտբոլի վրա`պայքար էին մղում եվրոպական բոլոր թոփ ակումբները:
Ինչպես նշեց Բեկենբաուերը." Դա փայլ կհաղորդի Բունդեսլիգային": Եվ իրոք այս հանգամանքը ապացուցում է, որ Բունդեսլիգան աշխարհի առաջատար առաջնություններից է և տարեցտարի չի դադարում բարգավաճել:

Հայնկեսը վերջերս խոստովանեց, որ նրանց №1  նապատակը Բունդեսլիգայի արծաթե սկուտեղն է: Չնայած, որ Բավարիայի բոլոր երկրպագուներն էլ չեն հավատում, որ կարող է մյունխենյան ակումբը բավարաւրվել այդքանով:Բունդելիգայում 9 միավորի առավելությունը հնարավորություն է ընձեռում մտածել նաև Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի տիտղոսների մասին: 
Քաթարյան ավանդական ձմեռային հավաքները անցան հարթ և խաղացողները կատարյալ մարտական պատրաստվախությամբ են ներկայանալու Գրոյտեր Ֆյուրտի հետ հանդիպմանը:

Ինչ վերաբերվում է Գրոյտեր Ֆոյւրտին, ապա պետք է նշել, որ Մայկ Բյուսկենսի թիմը ունի լուրջ կադրային խնդիրենր: Բավարիայի հետ կարևորագույն խաղում թիմին չեն կարող օգնել վնասվածքներ ստացած` Պրիբը, Շմիդգալը և  թիմի ավագ Մավրայը, ով հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով:
Գրոյտեր Ֆյուրտը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը համալրել են երկու նոր ֆուտբոլիստներ` Ցիմերման և Ջուրջիչը, ովքեր կձգտեն շտկել թիմի ոչ նախանձելի իրավիճակը:
Դժվար, թե նման խնդիրներով հանդերձ Բյուսկենսի թիմը կարողանա խուսափել պարտությունից, սակայն գերմանացի երիտասարդ մասնագետը հավանաբար չի հանձնվելու և փորձելու է խույս տալ պարտությունից:

Թիմերի նախնական կազմերը:

Բավարիա: Նոյեր, Լահմ, Բոատենգ, Դանտե, Ալաբա, Շվայնշտայգեր, Մարտինես, Ռիբերի, Մյուլլեր, Կրոս, Գոմես

Գրոյտեր Ֆյուրտ: Գրյուն, Ներիգ, Կլյայնե, Սեբիխ, Շմիդգալ, Ֆյուրտսներ, Պետսոս, Սերկան Սարրարեր, Տրալա, Միկկելսեն, Ֆալլ


Դիտումներ: 628 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 3.7/3
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0