Ուրբաթ, 19.04.2024, 18:25
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 8 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏՈՆԵՑԻՆ
12:59
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏՈՆԵՑԻՆ

Բունդեսլիգայի 29-րդ տուրում մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականում ըթացող Մյունխենի "Բավարիան" սեփական հարկի տակ բավարական դերբիի շրջանակում   2:1 հաշվով պարտության մատնեց Աուգսբուրգին:

Հանդիպման հաշիվը 24-րդ վայրկյանին բացեց Մարիո Գոմեսը: Խփած գնդակից հետո թվում էր, թե գրանցվելու է խոշոր հաշիվ, սակայն մյունխենցիները թուլացրեցին ճնշումը և պատժվեցին դրա համար: 23-րդ րոպեին Ջա Չոլ Կուի հարվածից հետո Աուգսբուգը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Բաց թողած գնդակից հետո Բավարիան առանձնապես մեծ ջանքեր չգործադրեց հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար:  60-րդ րոպեին նույն Մարիո Գոմեսը երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:

Զուգահեռաբար ընթացող խաղում առաջատար Դորտմունդի Բորուսիան հեշտ արտագնա հեշտ հաղթանակ տոնեց Վոլֆսբուրգի նկատմամաբ: 22-րդ րոպեին դորտմունդիցներին հաշվի մեջ առաջ մղեց թիմի լավագույն ռմբարկու ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերի առավելությունը ավելի տպավորիչ դարձրեց Իլքայ Գունդողանը: 61-րդ րոպեին այդուհանդերձ "գայլերին" հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: Հանդիպման վերջնամասում Լևանդովսկին ևս մեկ գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը` 3:1:

Այսպիսով Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսի համար ճակատագրական խաղը կկայանա 4 օր անց Դորտմունդի "Վեստֆալենշտադիոն" մարզադաշտում, ուր վճռական մենամարտում իրար կբախվեն Բորուսիան և Բավարիան:  Ամենայն հավանականությամբ այս խաղից հետո կընդգծվի չեմպիոնի տիտղոսի հավակնորդի անունը: Խաղը կկայանա ապրիլի 11-ին , Երևանի ժամանակով 22:00-ին:

«Վոլֆսբուրգ»  – «Բորուսիա»  1:3

գոլեր` Լևանդովսկի, 22 (0:1); Գյունդողան, 49 (0:2); Մանջուկիչ, 61 (1:2); Լևանդովսկի, 90 (1:3)

«Բավարիա» – «Աուգսբուրգ»  2:1

գոլեր` Գոմես, 1 (1:0); Չժա Չոլ, 23 (1:1); Գոմես, 60 (2:1)

«Քյոլն» – «Վերդեր»  1:1

գոլեր` Ռոզենբերգ, 24 (0:1); Ջեմալ, 39 (1:1)

«Շտուտգարտ» – «Մայնց»  4:1

գոլեր` Իվանշից, 3 (0:1, 11մ); Հայնալ, 8 (1:1); Իբիշևիչ, 49 (2:1); Կուզմանովիչ, 66 (3:1, 11մ); Իբիշևիչ, 85 (4:1)

«Ֆրայբուրգ»  – «Նյուրնբերգ» 2:2

գոլեր` Դիդավի, 8 (0:1); Պեկհարտ, 45+1 (0:2); Կալիջուրի, 53 (1:2, 11մ); Մակիադի, 79 (2:2)

«Կայզերսլաուտերն» – «Հոֆենհայմ» 1:2

գոլեր` Սալիհովիչ, 26 (0:1, 11մ); Վուկչևիչ, 71 (0:2); Բուգերա, 86 (1:2)

«Բորուսիա» – «Հերտա» 0:0

Դիտումներ: 531 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 7
0  
6 Tigran Bayern Schweinsteiger   (10.04.2012 17:26) [Նյութ]
es tenc aseci vorovhetev amsi 11@ chorekchabtiya isk et orer@ germanakan xaxer sovorabar che linum chisht chem?

0  
7 Rommel   (10.04.2012 19:19) [Նյութ]
Euro-2012 i kapakcutyamb angliakan shabata, vor chempionat@ shut prcni

0  
5 Oliver   (09.04.2012 13:40) [Նյութ]
Սիգնալ-Իդունան դա հովանավորի անուննա, իսկ Վեստֆալենշտադիոնը դա իրական անվանումնա դաշտի. Եթե ուշադիր լինեք կնկատեիք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղերի ժամանակ գրվումա "Վեստֆալենշտադիոնն",քանի որ միջազգային խաղերի ժամանակ արգելվումա հովանավորների անունը շեշտել:

0  
3 Tigran Bayern Schweinsteiger   (08.04.2012 23:25) [Նյութ]
ha voncor signal idunana . et xax@ gavatinna te ligayin@ ?

0  
4 Oliver   (09.04.2012 13:38) [Նյութ]
Տեքստի մեջ պարզ գրվածա, որ Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսի համար ճակատագրական խաղը կկայանա 4 օր անց Դորտմունդի "Վեստֆալենշտադիոն" մարզադաշտում, ուր վճռական մենամարտում իրար կբախվեն Բորուսիան և Բավարիան: Ամենայն հավանականությամբ այս խաղից հետո կընդգծվի չեմպիոնի տիտղոսի հավակնորդի անունը: Խաղը կկայանա ապրիլի 11-ին , Երևանի ժամանակով 22:00-ին:

0  
2 Rommel   (08.04.2012 21:32) [Նյութ]
Westfalenstadion@ hin anunna, et aveli simvolik a hnchum, dra hamar en himnakanum et anun@ ogtagorcum

0  
1 Naki   (08.04.2012 17:04) [Նյութ]
bayc Dortmunti dasht@ Signal Iduna-n chi?

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0