Շաբաթ, 20.04.2024, 06:12
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 11 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԱՅՍՕՐ`ԲՈՐՈՒՍԻԱ Դ - ԲԱՎԱՐԻԱ 22:00
12:02
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԱՅՍՕՐ`ԲՈՐՈՒՍԻԱ Դ - ԲԱՎԱՐԻԱ 22:00

Բունդեսլիգայի 30-րդ տուրում Չեմպիոնների լիգայի  տեղի համար պայքարող Մյունխենգլադբախի «Բորուսիան»  հյուրընկալվելիս`2:2 հաշվով  մարտական ոչ-ոքի կնքեց Բրեմենի Վերդերի հետ:

Ընդ որում խաղի 27-րդ րոպեից սկսած, երբ հաշիվը 1:0 էր հօգուտ Վերդերի` բրեմենցիները Բյոնիշի հեռացումից հետո մնացին 10 հոգով: Թվային առավելությունից օգտվելով մյունգլադբախցիները կարողացան երկրորդ խաղակեսում Մայկ Հանկեի դուբլի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ , սակայն հանդիպման վերջնամասում ստանդարտ դիրքի խաղարկումից հետո գլխի հիանալի հարվածով իր թիմին պարտությունից փրկեց տանտերերի կենտրոնական պաշտպան Նալդոն:

Հերթական միավորների կորստից հիանալի օգտվեց Բորուսիայի թիկունքում գտնվող Շտուտգարտը, որը մրցակցի հարկի տակ `3:1 հաշվով պարտության մատնեց Աուգսբուրգին: Այս տուրից հետո 4-րդ տեղի համար մղվող պայքարը  թեժացավ, քանի որ Շտուգարտը 4-րդ հորիզոնականում գտնվող Գլադբախի Բորուսիայից արդեն հետ է մնում 7 միավորով:

Այսօր կկայանան տուրի մնացած հանդիպումները: Դրանցից ամենագլխավորը և կարելի է ասել մրցաշրջանի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության համար պայքար մղող Բորուսիան և Բավարիան կհանդիպեն Դորտմունդում: Երկրորդ տեղում ընթացող Բավարիան երեք միավորով հետ է մնում առաջատար Բորուսիայից: Այս հանդիպման հաղթողը հավանաբար կդառնա նաև երկրի չեմպիոն: Խաղը կկայանա Երևանի ժամանակով 22:00-ին:

ՏՈՒՐ 30

«Մայնց»  – «Քյոլն»  4:0

գոլեր` Պոլանսկի, 19 (1:0, 11մ); Զիդան, 31 (2:0); Մյուլլեր, 37 (3:0); Սալայ, 54 (4:0)

«Աուգսբուրգ»  – «Շտուտգարտ»  1:3

գոլեր` Ռաֆայել, 5 (1:0, 11մ); Տասկի, 24 (1:1); Հարնիկ, 34 (1:2); Իբիշևիչ, 84 (1:3)

«Հերտա»  – «Ֆրայբուրգ»  1:2

գոլեր` Հուբնիկ, 7 (0:1, ինքնագոլ); Ֆրայս, 67 (0:2); Հուբնիկ, 81 (1:2)

«Վերդեր»  – «Բորուսիա»  2:2

գոլեր` Ռոզենբերգ, 18 (1:0); Հանկե, 52 (1:1); Հանկե, 66 (1:2); Նալդո, 74 (2:2)

 

Դիտումներ: 510 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0