Ուրբաթ, 26.04.2024, 06:49
Գլխավոր » 2013 » Հոկտեմբեր » 5 » Բունդեսլիգա. «Բավարիա»-ն չկարողացավ կոտրել «Բայեր»-ի դիմադրությունը. տեսանյութ
22:25
Բունդեսլիգա. «Բավարիա»-ն չկարողացավ կոտրել «Բայեր»-ի դիմադրությունը. տեսանյութ
Բունդեսլիգայի կենտրոնական հանդիպումը կայացավ Լևերկուզենում, որտեղ «Բայեր»-ը ընդունեց երկրի գործող չեմպիոն «Բավարիա»-ին: «Բայարենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով: Ամբողջ խաղի ընթացքում մյունխենցիները  ահռելի առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, սակայն չկարողացան, ինչպես հարկն է իրացնել իրենց բազմաթիվ գոլային պահերը: Իսկ ահա «Բայեր»-ը իր միակ և իրական գոլային պահը վերածեց նյութականի: 30-րդ րոպեին Տոնի Կրոսը առաջ մղեց հյուրերին, սակայն ընդմանեը մեկ րոպե անց Սիդնեյ Սամը հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած հատվածում պատկերը չփոխվեց` «Բավարիա»-ն հարձակվում էր, իսկ «Բայեր»-ը հերոսաբար հետ էր մղում մյունխենյան հզոր գրոհները: Արդյունքում  Հյուպիայի սաներին հաջողվեց դիմակայել չեմպիոնին և մեկ միավոր վաստակել: Նշենք, որ այս ոչ-ոքիից հետո «Բավարիա»-ն մեկ միավորով շրջանցեց Դորտմունդի «Բորուսիա»-ին և դուրս եկավ առաջին տեղ, իսկ ահա «Բայեր»-ը վաստակեց 19 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բորուսիա»-ին:

[bold]«Բայեր»  - «Բավարիա»`1:1[/bold]
Գոլեր` Կրոս 30’ – Սամ 31’





Դիտումներ: 459 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0