Երեքշաբթի, 23.04.2024, 15:20
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 19 » Բունդեսլիգա. «Բավարիա»-ն հաղթեց «Այնտրախտ»-ին. տեսանյութ
12:59
Բունդեսլիգա. «Բավարիա»-ն հաղթեց «Այնտրախտ»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի երկրորդ տուրի շրջանակում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ: «Կոմերցբանկ Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց մյունխենցիների նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ և հաղթական գնդակի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը:


Առաջին տուրում «Հաննովեր»-ից կրած պարտությունից հետո, այս  տուրում «Վոլֆսբուրգ»-ը իր ողջ զայրույթը թափեց «Շալկե 04»-ի վրա: Դիտեր Հեկինգի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին գելզենկիրխենյան ակումբի դարպասը: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: «Գայլերի» կազմում իր նորամուտը նշեց «Բավարիա»-ի նախկին բրազիլացի կիսապաշտպան Լուիս Գուստավոն: 

Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց նաև Լևերկուզենի «Բայեր»-ը: «Ասպիրինայինները» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեցին «Շտուտգարտ»-ին: Հատկանշական է, որ «Շտուտգարտ»-ի կազմում  ինքնագոլի հեղինակ դարձավ «Բայեր»¬-ի նախկին պաշտպան Դանիել Շվաբը:

2-րդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվեց Բրեմենի «Վերդեր»-ը, որը «Վեզերշտադիոն»-ում հաղթեց «Աուգսբուրգ»-ին: Ինչպես նախորդ տուրում, այնպես էլ այս տուրում «բրեմենյան երաժիշտները» իրենց մրցակցին հաղթեցին 1:0 հաշվով: Հյուսիսգերմանացիների կազմում հաղթական գոլը իր հաշվին գրանցեց Մեհմետ Էկիչին:

Անակընկալ արդյունք գրանցվեց Համբուրգում: Առաջին տուրում «Շալկե»-ի հետ խաղում բավականին լավ ֆուտբոլ ցուցադրելուց հետո` Տորստեն Ֆինկի սաները անհասկանալի կերպով 1:5 հաշվով զիջեցին Հոֆենհայմին: 
2-րդ տուրի

Բունդեսլիգա. 2-րդ տուր
 
«Այնտրախտ» Ֆ - «Բավարիա»՝ 0:1
գոլ՝ Մանջուկիչ 13'

«Շտուտգարտ» - «Բայեր»՝ 0:1
գոլ՝ Շվաբ 42' (ինք.)

«Վոլֆսբուրգ» - «Շալկե» ՝ 4:0
գոլեր՝ Կնոխե' 54, Վիերինյա 61', Նալդո 68', Կուչկե 90'

«Վերդեր» - «Աուգսբուրգ»՝ 1:0
գոլ՝ Էկիչի 22'
 
«Ֆրայբուրգ» - «Մայնց»՝ 1:2
գոլեր՝ Ֆրեիս 71' – Ցիմլինգ 64', Ն.Մյուլեր 68'

«Համբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1:5
գոլեր՝ Վան դեր Վարտ 44' (11 մետ.) – Ֆիմինո 5',77',  Ֆոլանդ 50, Մոդեստե 67', 74',  






Shamshyan.com
Դիտումներ: 511 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0