Ուրբաթ, 19.04.2024, 07:35
Գլխավոր » 2014 » Դեկտեմբեր » 13 » Բունդեսլիգա. «Բավարիա»-ն «պատառոտեց» «Աուգսբուրգ»-ին. տեսանյութ
19:27
Բունդեսլիգա. «Բավարիա»-ն «պատառոտեց» «Աուգսբուրգ»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 15-րդ տուրում առաջնության առաջատար «Բավարիա»-ն բավարական դերբիի շրջանակում խոշոր հաշվով հաղթեց «Աուգսբուրգ»-ին: Առաջին խաղակեսում «Աուգսբուրգ»-ը կարողացավ դիմակայել հզոր մրցակցին, ինչի հետևանքով թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Այդուհանդերձ երկրորդ խաղակեսում մյունխենցիները «ճզմեցին» մրցակցին և մեկը մյուսի հետևւց գնդակները սկսեցին հայտնվել Ալեքս Մանինգերի պաշտպանած դարպասում:

 

«Բավարիա»-ն իր 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Բունդեսլիգայում, իսկ թիմի դարպասապահ Մանուել Նոյերին հաջողվեց 6-րդ անընդմեջ խաղում անառիկ պահել սեփական դարպասը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան թիմը 15 խաղից հետո սեփական դարպասը ընդամենը 3 գոլ է բաց թողել, իսկ մրցակիցների դարպասը գրավել է 37 անգամ:

 

Գվարդիոլայի սաները 39 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ներկայումս երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ը առաջատարին զիջում է 10 միավորով: «Գալյերը» 15-րդ տուրի իրենց հանդիպումը կացկացնեն «Պադերբոռն»-ի հետ:

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝0:4

Գոլ՝ Բենատիա 58՛, Ռոբեն 59՛, 71՛, Լևանդովսկի 68՛

 

 

Դիտումներ: 490 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0