Չորեքշաբթի, 24.04.2024, 16:12
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 15 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՈՏՐԵԼ ՄԱՅՆՑԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
12:34
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՈՏՐԵԼ ՄԱՅՆՑԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Ռուրյան դերբիում մրցեցին Շալկե 04-ը և առաջնության առաջատար Դորտմունդի Բորուսիան: Սկզբունքային մրցակիցների պայքարը ավարտվեց դորտմունդցիների` 1:2 հաշվով կամային հաղթանակով: 

Երկրորդ տեղում ընթացող Բավարիան սեփական հարկի տակ ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ չկարողացավ կոտրել Մայնցի դիմադրությունը` 0:0: Հարկ է նշել, որ առաջիկա երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Ռեալի հետ հանդիպման ընդառաջ` մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հանգստանալու հնարավորություն էր ընձեռել թիմի մի շարք առաջատարների: Չնայած, որ հանդիպման վերջնամասում խաղադաշտում հայտնվեցին Ռիբերին, Գոմեսը,Կրոսը, սակայն մեծ ջանքեր չգործադրեցին հաղթանակի հասնելու համար:

Այսպիսով, այս տուրից հետո երկու թիմերի միջև տարբերությունը դարձավ 8 միավոր, և դժվար է պատկերացնել, որ Բորուսիան բաց կթողնի չեմպիոնությունն իր ձեռքից:

«Բավարիա»  – «Մայնց»  0:0

Բավարիա: Նոյեր, Ռաֆինյա, Բոատենգ, Բադշտուբեր, Կոնտենտո, Շվայնշտայգեր, Տիմոշչուկ, Ռոբբեն, Թ.Մյուլլեր (Կրոս, 79), Ալաբա (Ռիբերի, 46), Օլիչ (Գոմես, 60)

Մայնց: Հ.Մյուլլեր, Նովեսկի, Պոսպեխ, Զաբավնիկ, Կիրհոֆ, Սոտո, Կալիգիուրի, Իվանշից(Չուպո-Մոթինգ, 57), Բաումգարտլինգեր (Պոլանսկի, 61), Ն.Մյուլլեր (Բունգերտ, 74), Շալայ

Զգուշացումներ: Բադշտուբեր - Ն.Մյուլլեր



 

 «Շալկե»  – «Բորուսիա»  1:2

գոլեր` Ֆարֆան, 9 (1:0); Պիշչեկ, 17 (1:1); Կեհլ, 63 (1:2)

Շալկե: Ուներշտալ, Ուչիդա, Մեցելդեր, Պապադապուլոս, Ֆուքս, Ջոնս, Մորից (Հյոգեր, 68), Ֆարֆան, Ռաուլ, Դրաքսլեր (Պուկկի, 71), Հունտելար

Բորուսիա Դ: Վայդենֆելլեր, Պիշչեկ, Սանտանա, Հումմելս, Շմելցեր, Բենդեր (Կեհլ, 46), Գյուդողան, Բլաշիկովսկի (Պերիշիչ, 81), Կագավա, Գրոսկրոյց (Օվոմոյելա, 89), Լևանդովսկի

Զգուշացումներ: Ֆարֆան, Ֆուքս, Ջոնս - Կեհլ, Շմելցեր

«Համբուրգ» – «Հաննովեր» 1:0

գոլեր` Հյոն Մին, 12 (1:0)

«Բայեր»  – «Հերտա»  3:3

գոլեր` Շյուրլե, 44 (1:0); Կիսսլինգ, 51 (2:0); Լասոգա, 63 (2:1); Տորուն, 71 (2:2); Տորուն, 77 (2:3); Կիսլինգ, 84 (3:3)

«Վոլֆսբուրգ»  – «Աուգսբուրգ»  1:2

գոլեր` Էրլ, 13 (0:1); Հելմես, 27 (1:1); Լանգկամպ, 88 (1:2)

«Կայզերսլաուտերն»  – «Նյուրնբերգ» 0:2

գոլեր` Դիդավի, 43 (0:1); Պեկհարտ, 73 (0:2)


Դիտումներ: 561 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0