Երեքշաբթի, 19.03.2024, 06:30
Գլխավոր » 2012 » Մարտ » 31 » ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԱՐԴԵԼՔԸ ԵՎ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԱՎ ԲՈՐՈՒՍԻԱՅԻՆ
21:18
ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԱՐԴԵԼՔԸ ԵՎ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԱՎ ԲՈՐՈՒՍԻԱՅԻՆ

Բունդեսլիգայի 28-րդ տուրում Բավարիան հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթական տոնեց Նյուրնբերգի նկատմամբ և մրցաշարային աղյուսակում ընդհուպ մոտեցավ առաջատար Դորտմունդի Բորուսիային: Հարկ է նշել, որ Բավարիան վերջին անգամ Նյուրնբերգում հաղթանակ էր տոնել հեռավոր 2005 թվականի սեպտեմբերի 19-ին: Դրանից հետո մյունխենցիներին ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթահարել նյուրնբերգյան "անեծքը": Մինչ այսօրվա հանդիպում  թիմերի միջև այստեղ կայացած վերջին երեք խաղերում երեք դեպքում գրանցվել էր միևնույն 1:1 հաշիվը:

Այս անգամ ի ուրախություն Բավարիայի երկրպագուների մյունխենցիները ոչ հեշտ պայքարում այդուհանդերձ կարողացան հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել և կարևորագույն երեք միավորով վերադարձան Մյունխեն: Խաղավարտից 20 րոպե առաջ միակ և հաղթական գնդակը իր հաշվին գրանցեց Արիեն Ռոբենը:     Յուպ Հայնկեսը վերոնշյալ խաղում մեկնարկային կազմ դուրս չէր բերել Ռիբերիին, Լուիս Գուսատվոյին,Դավիդ Ալաբային և վնասվածքից ապաքինված Բաստիան Շվայնշտայգերը: Փոխարենը Բավարիայի մարզիչը խաղադաշտում իրենց դրսեվորելու հնարավորություն էր ընձեռել Կոնտենոտյին, Տիմոշչուկին և Պրանյիչին: Այդուհանդերձ առանց իր մի շարք առաջատարների մյունխենցիները այդքան էլ լավ չգործեցին առաջին խաղակեսում: Դրությունը փոխվեց այն ժամանակ, երբ երկրորդ խաղակեսի սկզբնամասում Պրանյիչի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ռիբերին: Հենց ֆրանսիացու ջանքերով էլ մյունխենյան ակումբը կարողացավ խոցել Շաֆերի պաշտպանած դարպասը: 


Տոնի Կրոսը նրբանակատ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Ռիբերին ,սակայն վերջինիս հարվածից հետո Նյուրնբերիգի դարպասպահը հետ մղեց այն, իսկ վրա հասած Ռոբենը կրկնհարվածով խփեց այդքան անհրաժեշտ և հաղթական գնդակը:  Խաղավարտին մոտ Բավարիան կարող էր ևս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, սակյան դրվագներից մեկում Գոմեսի գլխի հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Այդուհանդերձ խաղավարտից մի քանի րոպե առաջ Բավարիան կարող էր ձեռքից բաց թողնել հաղթանակը: Կոհենի հեռահար հարվածից հետո Նոյերի անվստահ խաղի արդյունքում Բավարիային օգոնւթյան հասավ դարպասաձողը:  Այսպիսով Բավարիան կարևորագույն հաղթական տոնեց և մրցաշարային աղյուսակում ընդհուպ մոտեցավ առաջատար Դորտմունդի Բորուսիայի:Այժմ Բավարիայի և Բորուսիայի միջը միավորների տարբերությունը հասավ երեքի:  

ՆՅՈՒՐՆԲԵՐԳ - ԲԱՎԱՐԻԱ 0:1

Գոլ` Ռոբեն 69'

Նյուրնբերգ:  Շաֆեր  - Ֆոյլներ ,  Վոլշայդ , Պինոլա - Բալիչ (Կոհեն 68'), Սիմոնս - Չանդլեր , Դիդավի (Բունյակու 77'), Հլուշեկ (Մակ 45')    - Պեկհարտ

Բավարիա: Նոյեր - Լահմ     , Բոատենգ , Բադշտուբեր , Կոնտենտո - Տիմոշչուկ (Շվայնշտայգեր 55')   , Կրոս (Գուստավո 80')   - Ռոբեն, Թ.Մյուլլեր, Պրանյիչ (Ռիբերի 57')   - Գոմես

Զգուշացումներ`Վլշայդ, Չանդլեր - Լուիս Գուստավո, Ռոբեն



Դիտումներ: 502 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0