10:22 ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԲՈՐՈՒՍԻԱՆ ՀԱՂԹԵՑ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ԵՎ ՀՍՏԱԿ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ ԴԵՊԻ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ | |
Բունդեսլիգայի 30-րդ տուրում և մրցաշրջանի կարևորագույն խաղում Դորտմունդի Բորուսիան սեփական հարկի տակ ընդունել էր երկրորդ հորիզոնականում ընթացող Մյունխենի Բավարիային: Մինչ այս խաղը թիմերին
միմյանցից բաժանում էր երեք միավոր: Խաղից առաջ այնպիսի իրավիճակ էր
ստեղծվել, որ կողմերից մեկի հաջողության դեպքում չեմպիոնության հարցը
կարելի էր լուծված համարել: Ճիշտ է Բավարիան կարող էր հանդիպման վերջնամասում խուսափել պարտությունից,
եթե 11 մետրանոց կարողնար դիպուկ իրացնել Արիեն Ռոբենը, սակայն հոլանդացու
նյարդերը տեղի տվեցին: Մրցավարի կողմից ավելացրած վերջին րոպեին Բավարիան
կրկին շանս ստացավ խույս տալու պարտությունից, սակայն հուսահատված Ռոբենը
հարմարավետ դիրքից հրաշքով չգրավեց Վայդենֆելլերի դարպասը: Անհաջողության համար Բավարիան առաջին հերթին պետք է ինքն իրեն մեղադրի, քանի որ ողջ հանդիպման ընթացքում մյունխենցիները հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ ճնշումն ու ագրեսիվությունը չդրսևորեցին, չցուցադրեցին այն ֆուտբոլը, որը հարիր է չեմպիոնին: Չնայած, որ առաջնության ավարտին 4 տուր է մնացել, այդուհանդերձ 6 միավորի առավելություն դորտմունդցիները դժվար թե ձեռքներից բաց թողնեն: Այսպիսով Բորուսիան հստակ քայլ կատարեց դեպի հերթական չեմպիոնական տիտղոսը, ընդ որում երկրորդ տարին անընդմեջ: Ինչ վերաբերվում է Բավարիային, ապա թիմին մնում է կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի խաղարկությունների վրա: Հիշեցնենք, որ Բավարիան դուրս է եկել եվրոպական ամենահեղինակավոր գավաթի կիսաեզրափակիչ, ուր առաջիկա երեքշաբթի օրը ուժերը կչափի Մադրիդի Ռեալի հետ, իսկ Գերմանիայի գավաթի եզրափակիչում Բավարիային հարկ կլինի կրկին անգամ հանդիպել Դորտմունդի Բորուսիային: «Բորուսիա» Դ – «Բավարիա» 1:0 գոլ` Լևանդովսկի, 77 (1:0)
«Նյուրնբերգ» – «Շալկե» 4:1 գոլեր` Բալիչ, 25 (1:0); Սիմոնս, 37 (2:0, 11մ); Դիդավի, 45 (3:0); Հոլթբի, 85 (3:1); Դիդավի, 87 (4:1) «Հոֆենհայմ» – «Համբուրգ» 4:0 գոլեր` Վեսթերգոր, 17 (1:0); Սալիհովիչ, 25 (2:0, 11մ); Ջոնսոն, 51 (3:0); Շիպլոկ, 59 (4:0) «Բայեր» – «Կայզերսլաուտերն» 3:1 գոլեր` Կսիլինգ, 1 (1:0); Դերստրոֆ, 42 (1:1); Ռոլֆես, 57 (2:1); Ռայնարց, 69 (3:1) «Հաննովեր» – «Վոլֆսբուրգ» 2:0 գոլեր` Դիուֆ, 44 (1:0); Յա Կոնան, 77 (2:0) | |
|
Մեկնաբանություններ: 0 | |