Ուրբաթ, 29.03.2024, 05:12
Գլխավոր » 2014 » Հոկտեմբեր » 26 » Բունդեսլիգա. «Բորուսիա»-ն արժանի դիմադրություն ցույց տվեց «Բավարիա»-ին. տեսանյութ
22:02
Բունդեսլիգա. «Բորուսիա»-ն արժանի դիմադրություն ցույց տվեց «Բավարիա»-ին. տեսանյութ

 

Բունդեսլիգայի 9-րդ տուրը եզրափակվեց «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա» մրցավեճով:  Չնայած նրան, որ մրցաշարային աղյուսակում միմյանց հարևանությամբ գտնվող թիմերի հանդիպումը ընթացավ դիտարժան և վտանգավոր պահերով լեցուն պայքարում, այդուհանդերձ  խաղի հաշիվը չբացվեց:

 Հաջողության հասնելու համար երկու թիմերն էլ բավականաչափ պահեր ստեղծեցին միմյանց դարպասի մոտ, սակայն գնդակը համառորեն չհայտնվեց դարպասներից, որևէ մեկում: Մյունխենցիների կազմում փայլեց դարպասապահ Մանուել Նոյերը, ով մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլերից: Ինչ վերաբերվում է տանտերերին, ապա «Բորուսիա»-ն կարողացավ հստակորեն կատարել մարզչի կողմից տրված հանձնարարությունը:  Գլադբախցիներին հաջողվեց դիմակայել ահեղ մրցակցի հարձակվողական պոտենցիալին: 

9 տուրից հետո «Բավարիա»-ն 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիա»-ն 17 միավորով գտնվում է երկրորդ տեղում:

 

 

Դիտումներ: 422 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0