Ուրբաթ, 26.04.2024, 11:38
Գլխավոր » 2013 » Հունիս » 21 » Բունդեսլիգա. Ռիբերին՝ լավագույն ֆուտբոլիստ, Հայնկեսը՝ լավագույն մարզիչ
17:30
Բունդեսլիգա. Ռիբերին՝ լավագույն ֆուտբոլիստ, Հայնկեսը՝ լավագույն մարզիչ
Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին «11 Freunde» ամսագրի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2012/2013թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը հավաքել է 33 բալ՝ մեկ ձայնով գերազանցելով Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն: Լավագույն եռյակը 24 ձայնով եզրափակել է Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի հարձակվող Ստեֆան Կիսլինգը, ով դարձել էր առաջնության լավագույն ռմբարկու:

Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Յուպ Հայկեսը, ով «Բավարիայի» հետ հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում՝ նվաճելով 4 տիտղոս:

Մարզչական կարիերան ավարտած 68-ամյա Հայնկեսն արժանացել է 53 ձայնի՝ գերազանցելով «Ֆրայբուրգը» գլխավորող Կրիստիան Տրայխին, ով հավաքել է 38 ձայն: Երրորդ տեղում «Բայերի»՝ Սամի Հյույպիա ու Սաշա Լեւանդովսկի մարզչական զույգն է՝ 22 ձայն:

NEWS.am Sport
Դիտումներ: 421 | Ավելացրեց: Hinkel25 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0