Հինգշաբթի, 25.04.2024, 17:07
Գլխավոր » 2012 » Փետրվար » 13 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՏՈՒՐ 21.ԲԱՎԱՐԻԱՆ ԵՎ ԲՈՐՈՒՍԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ
12:31
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՏՈՒՐ 21.ԲԱՎԱՐԻԱՆ ԵՎ ԲՈՐՈՒՍԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ

Իր ցուցադրած վառ ֆուտբոլով`ֆուտբոլային Եվրոպային շարունակում է հաճելիորեն զարմացնել Մյունխենգլադբախի Բորուսիան: Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում մյունխենգլադբախյան ակումբը  երեք անպատասխան գնդակ ուղարկեց Շալկե 04-ի դարպասը և շրջանցելով գելզենկիրխենցիներին`ամրապնվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Գլադբախցիներից աչքի ընկան Մարկո Ռոյսը, Մայկ Հանկեն և Խուան Արանգոն: Տանտերերի յուրաքանչյուր խփված գնդակը կարելի է ավելացնել ֆուտբոլային ուսուցողական ձեռնարկների մեջ:

Իր հերթական հաղթանակը տոնեց նաև առաջատար`Դորտմունդի Բորուսիան, որը սեփական հարկի տակ նվազագույն`1:0 հաշվով պարտության մատնեց Լևերկուզենի Բայերին: Հաղթական գոլը իր հաշվին գրանցեց ճապոնացի կիսապաշտպան Շինջի Կագավան:  Այս հաղթանակից հետո Բորուսիան շարունակում է երկու միավորով գերազանցել Բավարիային, քանի որ այս տուրում մյունխենցիները նույնպես միավորների  չկորցրեցին:  Յուպ Հայկենսի սաները իրենց հերթին` "Ալիանց Արենայում" երկու անպատասխան գնդակ ուղարկեցին ետնապահների շարքում գտնվող`Կայզերսլաուտեռնի դարպասը և հեշտ հաղթանակ տոնեցին "կարմիր սատանաների" նկատմամբ:

Տորստեն Ֆինկի գլխավորությամբ կարծես, թե կամաց-կամաց ուշքի է գալիս Համբուրգը, որը վերջին երեք խաղերում բավականին գրագետ ֆուտբոլ է ցուցադրում: Տուրի վերջին խաղում հյուսիսգերմանական ակումբը հյուրընկալվելիս պերուացի հարձակվող Խոսե Պաոլո Գերերոյի խփած միակ գնդակի շնորհիվ առավելության հասավ Քյոլնի նկատմամբ:


«Բորուսիա» Մ. - «Շալկե» 3:0

գոլեր՝ Ռոյս 2', Հայնկե 15', Արանգո 32':


«Վլոֆսբուրգ» - «Ֆրայբուրգ» 3:2

գոլեր՝ Յիրաչեկ 5',61' Շաֆեր 14' - Ֆլյում 12', Կալիգյուրի 39'


«Բավարիա» - «Կայզերսլաուտերն» 2:0

գոլեր՝ Գոմես 6', Մյուլլեր 30'


«Շտուտգարտ» - «Հերտա» 5:0

գոլեր՝ Իբիշևիչ 24', Հարնիկ 2', 41', 58', Օկազակի 32'

«Բորուսիա» Դ. - «Բայեր» 1:0

գոլ՝ Կագավա 45'


«Մայնց» - «Հաննովեր» 1:1

գոլեր՝ Մ. Զիդան 7' - Սոբիչ 89'

«Վերդեր» - «Հոֆենհայմ» 1:1

գոլեր՝ Արնաուտովիչ 90' - Վեստերգարդ 4':

«Քյոլն» - «Համբուրգ» 0:1

գոլ՝ Գերերո 88'


«Աուգսբուրգ» - «Նյուրնբերգ» 0:0


Դիտումներ: 513 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0