Հինգշաբթի, 25.04.2024, 07:15
Գլխավոր » 2012 » Փետրվար » 27 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՏՈՒՐ 23.«ԲԱՎԱՐԻԱՆ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ՇԱԼԿԵԻ» ՆԿԱՏՄԱՄԲ
14:11
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՏՈՒՐ 23.«ԲԱՎԱՐԻԱՆ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ՇԱԼԿԵԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

Հանգստյան  օրերին կայացան  Գերմանիայի առաջնության 23-րդ տուր հանդիպումները: Դրանցից կենտրոնական տեղի ունեցավ Մյունխենի "Ալիանց Արենա" մարզադաշտում, ուր տեղի "Բավարիան" հյուրընկալել էր Գելզենկիրխենի "Շալկե 04"-ին: Ի ուրախություն մյունխենյան ակումբի երկրպագուների` "Բավարիան" գերազանց հանդիպում անցկացրեց և Ֆրենկ Ռիբերիի դուբլի շնորհիվ փայլուն հաղթանակ տոնեց սկզբունքային մրցակցի նկատմամբ: Այս հաղթանակից հետո "Բավարիան" կրկին վերադարձավ երկրորդ հորիզոնական, քանի որ այս տուրում Մյունխենգլադբախի "Բորուսիան" չկարողացավ կոտրել "Համբուրգի" դիմադրությունը: իսկ առաջատար Դորտմունդի "Բորուսիան" շարունակում է իր հաղթարշավը: Յուրգեն Կլոպի Սաները  սեփական հարկի տակ կարողացան` 3:1 հաշվով առավելության հասնել "Հանովերի" նկատմամբ:

Հերթական պարտությունը կրեց առաջնության ետնապահներից `Բեռլինի "Հերտան", բայց այս անգամ նոր մարզչի գլխավորությամբ: Օտո Ռեհագելի վերադարձը անհաջող ստացվեց: Մայրաքաղաքային ակումբը հյուրընկալվելիս` 0:3 հաշվով զիջեց նույնպես ետնապահների շարքում տեղ զբաղեցրած "Աուգսբուրգին":

Այսպիսով 22-րդ տուրից հետո Դորտմունդի "Բորուսիան" երկրորդ հորիզոնականում ընթացող "Բավարիայի" նկատմամաբ 4 միավորի առավելություն ունի: Արդեն պարզ ուրվագծվում է, որ չեմպիոնական պայքարը հիմնականում ընթանալու է հենց այս երկու թիմերի միջև, իսկ երրորդ և չորրորդ տեղերում հանգրավանած` Մյունխենգլադբախի "Բորուսիան" և "Շալկե 04"-ը հավանաբար կպայքարեն Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի  ուղեգիր նվաճելու համար:

«Բավարիա»  – «Շալկե-04» 2:0

գոլեր` Ռիբերի, 36 (1:0); Ռիբերի, 55 (2:0)

«Բավարիա»:Նոյեր, Լահմ, Բադշտուբեր, Բոատենգ, Ռաֆինյա, Ռիբերի, Ալաբա, Գուստավո, Ռոբեն, Մյուլլեր (Տիմոշչուկ 89'), Գոմես (Օլիչ 72')

«Շալկե-04»:Հիլդեբրանդ, Ֆուքս, Մեցելդեր (Ուչիդա 84'), Պապադոպուլոս, Հյովեդես, Դրաքսլեր (Օբասի 57'), Հյոգեր, Մատիպ (Հոլտբի 66'), Ռաուլ, Ֆարֆան, Հունտելար


Զգուշացումներ`Ֆուքս 20'; Հյոգեր 25'; Ռիբերի 37


«Բորուսիա»  – «Համբուրգ»   1:1

գոլերը` Հանկե, 45 (1:0); Արսլան, 56 (1:1)

 «Քյոլն»  – «Բայեր»  0:2
գոլեր` Բենդեր, 16 (0:1); Բենդեր, 50 (0:2)

«Շտուտգարտ»  – «Ֆրայբուրգ»  4:1

գոլեր` Հարնիկ, 12 (1:0); Օկաձակի, 21 (2:0); Դիանե, 27 (2:1); Բուլախրուզ, 63 (3:1); Հարնիկ, 82 (4:1)

«Մայնց» – «Կայզերսլաուտերն»  4:0

գոլեր` Զիդան, 2 (1:0); Շալայ, 17 (2:0); Մյուլլեր, 30 (3:0); Չուպո-Մոտինգ, 74 (4:0)

«Վոլֆսբուրգ» – «Հոֆենհայմ» 1:2

գոլեր` Ֆիրմինո, 2 (0:1); Հելմես, 69 (1:1, 11մ); Շիպլոկ, 84 (1:2)

«Աուգսբուրգ»  – «Հերտա»  3:0

գոլեր` Էրլ, 61 (1:0); Էրլ, 63 (2:0); Նջենգ, 90+1 (3:0)

«Վերդեր»– «Նյուրնբերգ» 0:1

գոլ` Էսվայն, 65 (0:1)

«Բորուսիա»  – «Հաննովեր-96»  3:1

գոլեր` Լևանդովսկի, 27 (1:0); Լևանդովսկի, 54 (2:0); Կոնան, 60 (2:1); Պերիշիչ, 90+1 (3:1)

Դիտումներ: 566 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0