Ուրբաթ, 19.04.2024, 23:44
Գլխավոր » 2015 » Հունվար » 31 » Բունդեսլիգա. «Վոլֆսբուրգ»-ը ջախջախեց «Բավարիա»-ին. տեսանյութ
00:35
Բունդեսլիգա. «Վոլֆսբուրգ»-ը ջախջախեց «Բավարիա»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի երկրորդ շրջանը մեկնարկեց մեծ անակընկալով: 18-րդ տուրի մեկնարկը տվեցին երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ն ու առաջատար «Բավարիա»-ն:  «Վոլկսվագեն Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց երկրի չեմպիոնների ջախջախիչ պարտությամբ:  Խաղակեսերից յուրաքանչյուրում Դիտեր Հեկինգի թիմը երկուական գոլ խփեց: Հատկանշական է, որ մինչ «գայլերի» հետ խաղը «Բավարիա»-ն 17 խաղում 4 գոլ էր բաց թողել: 

«Գայլերի» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Կևին Դե Բրույնեն, ով դարձավ դուբլի հեղինակ և մեկ գոլի համահեղինակ:  Խաղի մյուս հերոսը դարձավ Բաս Դոստը, ով նույնպես իր հաշվին դուբլ գրանցեց: «Բավարիա»-ի կազմում միակ գոլը հեղինակեց եզրային պաշտպան Խուան Բերնատը: 

«Բավարիա»-ն ամբողջ հանդիպման ընթացքում պարզապես «խաղադաշտում չէր» և դրա հիմնական մեղավորը իհարկե, «Վոլֆսբուրգ»-ն էր: Ակնհայտորեն Դիտեր Հեկինգը լավ էր ուսումնասիրել «Բավարիա»-ին և կարողացել էր պատշաճ կերպով թիմին նախապատրաստել կարևորագույն մրցավեճին: «Գայլերը» լիարժեք օգտագործեցին մրցակցի ազատ տարածությունները: «Բավարիա»-ի կողմից պրեսինգը մրցակցի կիսադաշտում բացարձակապես չէր աշխատում: Տանտերերը մի քանի փոխանցումով կտրում էին մրցակցի պաշտպանությունը: Անհատական մենամարտերում «Վոլֆսբուրգ»-ը նույնպես գերազանցեց  «Բավարիա»-ին, ինչը ևս շատ կարևոր հանգամանք հանդիսացավ ահեղ մրցակցին գերազանցելու համար: Իսկ Կևին Դե Բրույնեն ապացուցեց, որ հանդիսանում Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: 

Այդպիսով «Վոլֆսբուրգ»-ը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը հասցրեց «Բավարիա»-ին և երկնքից վայր իջեցրեց մյունխենցիներին: Այս պարտությունից հետո Պեպ Գվարդիոլան միանշանակ պետք է մտածելու տեղիք ունենա: Թիմը ձախողվեց բոլոր առումներով:  Ինչ վերաբերվում է Բունդեսլիգային, ապա երկրորդ շրջանի մեկնարկը խոստումանլից է թվում առաջին տեղի համար մրցակցության առումով: Իհարկե, դրանից շահում են գերմանական ֆուտբոլի երկրպագուները և Բունդեսլիգան:

Հավելենք, որ չնայած պարտությանը «Բավարիա»-ն մրցաշարային աղյուսակում շարունակում է 8 միավորով գերազանցել «Վոլֆսբուրգ»-ին:   

[b]«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»`4:1[/b]
Գոլեր` Դոստ 4', 45', Դե Բրույնե 53',73' – Բերնատ 55'

Դիտումներ: 568 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0