Հինգշաբթի, 25.04.2024, 01:50
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 30 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16:30
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Բավարիայի» ռեկորդները

Մինչ այս մրցաշրջանը Բունդեսլիգայի աշնանային չեմպիոն այսքան վաղ ոչ մի թիմ չի դարձել: Որպեսզի 2012/13 մրցաշրջանում թիմը վաստակի առաջին (թող լինի ոչ պաշտոնական) տիտղոսը, «Բավարիային» պահանջվեց անցկացնել մեկնարկային 8 խաղերը: Սակայն մյունխենցիները այդ 8 խաղերում 8 հաղթանակ տոնեցին՝ խփելով 26 և բաց թողնելով ընդամենը 2 գնդակ, որը իհարկե Բունդեսլիգայի ռեկորդ էր:

Թոմաս Մյուլլերը դարձավ այդ ռեկորդի խորհրդանիշը: Առաջին իսկ տուրից Մյուլլերը ֆանտաստիկ արդյունավետությամբ աչքի ընկավ և նրա գոլային փոխանցումներից և գոլերից պաշտպանված չի մնացել գրեթե ոչ մի թիմ, իսկ «Շտուտգարտի» հետ խաղում Մյուլլերը դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Սակայն այդ ամենը տևեց մինչև հոկտեմբերի 28-ը, երբ Մյունխեն ժամանեցին «Ասպիրինայինները» և իսկական գլխացավ առաջացրեցին: Այս խաղից հետո ընդհատվեց միանգամից երկու ռեկորդ. առաջինը «Բավարիայի» հաղթական շարքը, իսկ երկրորդը՝ Մյուլլերի արդյունավետության շարքը:

«Շալկեի» հաղթանակը ռուրյան դերբիում

Գերմանիայի գլխավոր դերբիներից մեկում վերջապես վերականգնվեց ինտրիգը: Գելզենկիխենցիները՝ Հուբ Ստևենսի գլխավորությամբ, վերջապես ձեռք են բերել խաղային կարգապահություն և ստաբիլություն, ինչն էլ իհարկե իր հետքը թողեց թիմի արդյունքների վրա:

Որպեսզի թիմը իրեն զգա ռուրյան դերբիի լիարժեք մասնակից պահանջվեց 842 օր: Օգտվելով «Բորուսիայի» պաշտպանությունում առաջացած խնդիրներից՝  «Շալկեն» կարողացավ հաղթանակ տոնել, որը առաջինն էր 2010 թվականի փետրվարից սկսած:

Եվ բացի այդ «Շալկեն» ուղակի հիանալի անցկացրեց հոկտեմբեր ամիսը՝ վաստակելով 9 հնարավորից 9 միավոր: Բունդեսլիգայում արդեն 3-րդ ուժը ակնհայտ է:

 

«Երկաթե Ֆելիքսի» հերթական ձախողումը

Գերմանական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկը իր մարզչական կարիերայում հերթական ձախողումը ունեցավ: Առայժմ նրա մեթոդները հաջողություն են բերել 2009 թվականին, երբ նրա գլխավորած «Վոլֆսբուրգը» նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Սակայն նրա վերադարձը «Վոլֆսբուրգ» անհաջող ստացվեց: «Գայլերը» Մագատի գլխավորությամբ այս մրցաշրջանում անցկացրած 8 խաղերից հետո տոնել էին մեկ  հաղթանակ, երկու անգամ ոչ ոքի էին խաղացել և կրել 5 պարտույուն: Թիմի ղեկավարության համբերության բաժակը լցվեց 8-րդ տուրում «Ֆրայբուրգից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո:

Մագատը հեռացվեվ զբաղեցրած պաշտոնից, իսկ «գայլերը» հաջորդ իսկ խաղում ջախջախեցին մրցակցին 4:1 հաշվով:

Խուան Արանգոյի գոլը

Այս ֆուտբոլիստի ձախ ոտքի հարվածները ուղղակի հիանալի են ստացվում: Հերթական գլուխգործոցը Արանգոյի կատարմամբ: Հատկանշական է նաև, որ Արանգոյի բոլոր 15 գոլերը մյունխենգլադբախյան ակումբում եղել են ձախ ոտքով: Եվ բացի այդ դժվար է գտնել Բունդեսլիգայում որևե ֆուտբոլիստի, ով ավելի լավ է իրացնում տուգանայինները 32-ամյա վենեսուելացուց:

Footballexpress.am

Դիտումներ: 521 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0