Ուրբաթ, 26.04.2024, 11:02
Գլխավոր » 2012 » Մայիս » 2 » ՉԵԼՍԻԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՎԱՐԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ ԿՎՃԱՐԻ ՇԱԼԿԵԻՆ ԵՎ ՀՈՖԵՆՀԱՅՄԻՆ
17:24
ՉԵԼՍԻԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՎԱՐԻԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ ԿՎՃԱՐԻ ՇԱԼԿԵԻՆ ԵՎ ՀՈՖԵՆՀԱՅՄԻՆ

Մյունխենի «Բավարիան»ստիպված կլինի մեծ գումար վճարել, եթե հաղթի Չեմպիոնների լիգայում։ Պարզվում է, որ «Շալկե 04»-ն անհամբեր սպասում է այս հաղթանակին, քանի որ այդ ելքի դեպքում «Բավարիան» իրենց կլորիկ գումար պետք է վճարի։ Անցած տարի դարպասապահՄանուել Նոյերի տեղափոխության ժամանակ պայմանագրում նշվել էր մի կետ, համաձայն որի մյունխենյան ակումբը բոնուսներ է վճարելու գելզենկիրխենյան թիմին, եթե «Բավարիան» դուրս գա մեծ մրցաշարի եզրափակիչ։ Մոտ երկու միլիոն եվրո արդեն «Շալկեի» հաշվեհամարին են։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Եթե բավարացիները հաղթեն, ապա այդ բոնուսային գումարը կրկնապատկվելու է, ինչը նույնպես ամրագրված է պայմանագրում։ Փաստորեն, «Բավարիան» ստիպված է լինելու եզրափակիչում հաղթելու դեպքում ստացվելիք 9 մլն եվրո պագևից «Շալկեին» փոխանցել 4-ը։ «Շալկեն» կարող էր ավելի շատ աշխատել, եթե «Բավարիան» դառնար չեմպիոն, սակայն «Բորուսիան» զրկեց նրան նման հաճույքից։


Սակայն սա էլ դեռ վերջը չէ։ Պարզվում է, բավարացիք 3 միլիոն կվճարեն նաև«Հոֆենհայմին», քանի որ նման պայման է եղել Լուիս Գուստավոյի տեղափոխության ժամանակ։

Աղբյուր` sportarmenia.com

Դիտումներ: 547 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0