Ուրբաթ, 26.04.2024, 05:21
Գլխավոր » 2012 » Փետրվար » 22 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.1/8 ԵԶՐԱՓԱԿԻՉ.ԲԱԶԵԼ-ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
14:17
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.1/8 ԵԶՐԱՓԱԿԻՉ.ԲԱԶԵԼ-ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր սենսացիայի հեղինակ` Բազելը սեփական հարկի տակ` այսօր կընդունի Մյունխենի Բավարիային: Բազելը առանց այդ էլ իր գլխից բարձր է ցատկել, քանի որ խմբային փուլում կարողացավ պարտության մատնել ահեղազոր Մանչեսթեր Յունայթեդին և դուրս թողել հետագա պայքարից: Ինչպես ասում են` ախորժակը ուտելուց է բացվում:Թե որքանով է մեծ շվեյցարական ակումբի ախորժակը հեշտ չէ կռահել, սակայն այն որ Բազելը փորձելու է  դժավարացնել Բավարիայի գործերը դա կանխատեսելի է:

Հեյկո Ֆոգելի սաները հանդիպմանը կմոտենան բավականին դրական տրամադրությամբ, քանի որ երկարատև ընդմիջումից հետո վնասվածքներից շարք են վերադարձել կիսապաշտպանության առաջատարներ` Յապո-Յապոն և Շտոկերը, սակայն նրանց փոխարինող երիտասարդ Ջական և Ֆաբիան Ֆրայը այնքան հաջող փոխարինեցին նրանց, որ հարցական է` արդյոք շարք վերադարձած ֆուտբոլիստները կնդգրկվեն հիմնական կազմում, թե ոչ: Բացի այդ էլ երկու ֆուտբոլիստները դեռևս չեն գտնվում համապատասխան մարզավիճակի մեջ` ուստի կարելի է ենթադրել, որ նրանք մեկնարկային կազմում չեն ընդգրկվի: Հավանաբար Բազելը Բավարիայի դեմ հանդես կգա այն նույն կազմով, ինչ երկու ամիս առաջ կայացած Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղում:

Ի տարբերություն շվեյացարացիների` Բավարիան որոշակի կադրային խնդիրներ ունի: Դրանք հատկապես առկա են թիմի պաշտպանությունում և կիսապաշտպանությունում: Վնասվածքների պատչառով հանդիպմանը կբացակայեն կենտրոնական պաշտպան Դանիել վան Բույտենը և կիսապաշտպանության առաջատար` Բաստիան Շվայնշտայգերը: Կիսապաշտպանության կենտոնում այսօրվա խաղում հավանաբար կենտրոնական կիսապաշտպանական դիրքում տեղ կզբաղեցնեն` տոնի Կրոսը և Լուիս Գուստավոն: Մեկնարկային րոպոներից հնարավոր է խաղադաշտ դուրս չգա Արիեն Ռոբենը:

 

Խաղին լրացուցիչ հետաքրքրություն կհաղորդի նաև Բազելի առաջատար  Շերդան Շակիրիի տեղափոխությունը Բավարիա: Ամռանը ֆուտբոլիստը պաշտոնապես կտեղափոխվի Մյունխեն: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ չնայած ամռանը տեղափոխվելու է Բավարիա, այդուհանդերձ ներկայումս իր համար գոյություն ունի միայն մեկ թիմ` Բազելը:

 

Թիմերի նախնական կազմերը:

Բազել: Զոմմեր – Շտայնհոֆեր,Աբրահամ,Դրագովիչ, Պարկ – Շակիրի, Հյուգգել,Ջակա,Ֆ.Ֆրայ – Ա. Ֆրայ,Շտրելլեր

Բավարիա: Նոյեր- Ռաֆինյա,Բոատենգ,Բադշտուբեր,Լահմ – լուիս Գուստավո,Կրոս – ռոբեն,Մյուլլեր,Ռիբերի – Գոմես

 

Վնասվածքներ` Չիպերֆիլդ,Դեգեն – Շվայնշտայգեր,Կոնտենտո,վան Բույտեն,Բրենո



Դիտումներ: 530 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0