Ուրբաթ, 26.04.2024, 09:16
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 3 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԲԱՎԱՐԻԱ -ՄԱՐՍԵԼ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
12:48
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԲԱՎԱՐԻԱ -ՄԱՐՍԵԼ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Մյունխենի "Ալլիանց Արենա" մարզդաշտում Բավարիան կհյուրընկալի ֆրանսիական Մարսելին: Այս դիմակայությունում միանշանակ ֆավորիտը Բավարիան է, որը առաջին խաղում Մարսելի հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց ֆրնասիացիների դարպասը:

Գերմանական ակումբին հաջորդ փուլ չանցնելու համար միայն հրաշքը կարող է խանգարել:  Այդուհանդերձ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը իր սաներին կոչ է արել չթուլանալ և հարյուր տոկոսով կենտրոնանալ առաջիկա խաղի վրա:

"Գործը դեռ ավարտված չէ: Իհարկե առավելությունը մեր կողմն է: Մարսելում մեք երկու անպատասխան գնդակ ենք խփել: Մեր իրավիճակը հաստատուն է, բայց մենք հիշում ենք, թե Մարսելը  ինչպես հաղթեց Բորուսիային, երբ խաղի ընթացքում պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ:

Մենք մրցակցին մեծ հարգանքով ենք վերաբերվում, քանի որ գիտենք, թե նա ինչի է ընդունակ: Իմ թիմը հավաքված է և մտադիր է հաղթել այս խաղում Մրցակիցը կգնա վա-բանկի, քանի որ կորցնելու ոչինչ չունի: Մարելը  խաղին լավ է պատրաստված, որովհետև հանգստյան օրերին ներքին առաջնությունում խաղ չի անցկացրել: Ամեն ինչ մեր ձեռքերում է և եթե չզիջենք, ապա կհայտնվենք կիսազրափակիչում:

Մրցաշրջանի տվյալ ժամանակահատվածում ես ժամանակ չունեմ վեյելելու մեր խաղը: Մենք առջվա պես  պայքարում ենք երեք մրցաշարերում",Հայնկեսի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

"Մեզ անհրաժեշտ է հավաքել մեր ողջ ուժերը: Նմանատիպ խաղը ինքնստինքայան ստիպում է թիմին համախմբվել: Սա մեր պատմական շանսն է: Ինձ պետք չէ խոսքեր գտնել իմ ֆուտբոլիսներին տրամադրելու համար, քանի որ նրանք քաջ գիտակցում են իրենց ինչ է սպասվում: Բավարիան մոտ է հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելուն, բայց մենք պետք է հավատանք մեր ուժերին: Մենք շարունակում ենք մնալ բարձր մակարդակի թիմ: Պետք է խաղալ հաճույքի համար` չնայած, որ առաջին խաղից հետո հեշտ չի լինելու: Պետք է համախմբել ողջ սկզբից մինչև վերջ գործել խելացիորեն:

Իմ ֆուտբոլիստները այստեղ պետք է պատմություն կերտեն: Ընթացիկ մրցաշրջանում մենք Բորուսիային զիջելով երկու գնդակի տարբերությամբ կարողացանք արդյունքում հաղթել 3:2 հաշվով: Մեզ Ինտերի հետ դիմակայության ժամանակ նույնպես ֆավորիտ չէին համարում, բայց մենք հաղթեցինք նրանց: Մենք պետք է մարտնչենք մեր հեղինակության և նպատակի համար: Ամեն դեպքում մենք ձգտելու ենք հասնել լավ արդյունքի: Այս խաղարկություն հանդես գալ մեզ համար արդեն մեծ պատիվ է: Պետք չէ մոռանալ, թե որքան ակումբներ կցանկանաին վաղը հանդես գալ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում, բայց այդ պատիվը ընձեռվել է մեզ",Դեշամի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

Դիտումներ: 495 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0