Ուրբաթ, 29.03.2024, 00:35
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 18 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՌԵԱԼԻՆ
12:19
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՌԵԱԼԻՆ

Վերջապես կայացավ այդքան սպասված Բավարիա-Ռեալ  դիմակայության առաջին մասը: Ինչպես և սպասվում էր հանդիպումը անցավ անչափ անզիջում և համառ պայքարում:

Խաղի առաջին 13 րոպեն հյուրերը բավականին լավ անցկացրեցին: Ժոզե Մոուրինյոի սաներին պրեսինգի շնորհիվ մի պահ հաջողվել էր աքցանների մեջ առնել Բավարիայի ֆուտբոլիստներին: Առաջին վտանգավոր պահ ստեղծվեց հենց դաշտի տերերի դարպասի մոտ, երբ հարմարավետ դիրքից Բենզեմայի հարվածից հետո փայլուն գործեց Մանուել Նոյերը:

Առաջին ահազանգը սթափեցրեց Բավարիային և անմիջապես գործի դրվեցին բավարական հզոր եզրեր, ուր Ռիբերին և Ռոբենը սկսեցին լարվածության մեջ պահել մադրիդցիների պաշտպաններին: Տանտերերի գործադրած ճնշումը  արագորեն վերածվեց գոլի: Անկյունային խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում, ամենից շուտ կողմնորոշվեց Ֆրանկ Ռիբերին և հուժկու հարվածով առաջ մղեց մյունխենցիներին: Հաջողությունից ոգևորված Բավարիան ամբողջովին տիրեց խաղային առավելությանը և դարպասը գրավելու ևս մի քանի հիանալի հնարավորություններ ստացավ: 

Դրվագներից մեկում նպաստավոր  դիրքում հայտնված Մարիո Գոմեսի հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց Կասիլիասը: Այդ րոպեներին Ռեալի գործողություններում ակնհայտորեն խուճապ էր նկատվում, բայց աստիճանաբար մադրիդցիները սկսեցին կարգավորվել: Առաջին խաղակեսի վերջնամասը ավելի հանգիստ տեպով անցավ և թիմերը ընդմիջման գնացին `1:0 հաշվով:

Այդուհանդերձ երկրորդ խաղակեսի սկբնամասում կրքերը կրկին սկսեցին բորբոքվել, երբ Ռեալի կազմակերպած սուր հակագրոհի արդյունքում հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Մրցակցի տուգանային հրապարակում Շվայնշտայգերը պարզ իրավիճակում կորցրեց գնդակը` ինչից հետո ստեղծվեց պատասխան գնդակը: Կրիշտիանո Ռոնալդուի փոխանցումից հետո  գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը: 

Բաց թողած գոլից հետո Բավարիան անցավ գհարձակման և վտանգավոր պահերը Ռեալի դարպասի մոտ սկսեցին հաճախակի բնույթ կրել: Որքան հանդիպումը մոտենում էր եզրագծին, այնքան Բավարիան ավելի էր մեծացնում ճնշումը: 

Մի քանի դրվագներում Մարիո Գոմեսը կարող էր առաջ մղել մյունխենցիներին, սակայն դրվագներից մեկում Սերխիո Ռամոսի անփույթ գործողության արդյունքում գերմանացին իրեն բնորոշ ոճով համարձակվեց մրցակցի դարպասը չգրավել երկու-երեք մետր հեռավորությունից: Այդուհանդերձ Բավարիայի գործադրած ջանքերը պասկվեցին հաջողությամբ հանդիպման վերջին րոպեին, երբ Ֆիլիպ Լահմի աջ եզրով գերազանց անցումից և ճգրիտ փոխանցումից հետո վերջիվերջո Գոմեսը գրավեց Կասիլիասի դարպասը` 2:1: 

Հանդիպման վերջնամասը բացի Բավարիայի խփած գոլից նաև նշանավորվեց Մարսելոյի կեղտոտ խաղով: Վերջինս միտումնավոր կերպով  հետևից հարված հասցրեց Թոմաս Մյուլլերի ոտքերին: Բրազիլացու նյարդերը  տվյալ իրաբիճակում ակնհայտորեն տեղի տվեցին: Միանշանակ Մարսելոն արժանի էր կարմիր քարտի, սակայն մրցավարը սահամանափակվեց դեղինով:

Այսպիսով Բավարիան հաղթեց, սակայն դեռևս վաղ է խոսել դիմակայության հաղթողի մասին, քանի որ մեկ շաբաթ անց Մադրիդի "Սանտիագո Բերնաբեու" մարզադաշտում կկայանա պատասխան մրցավեճը, որտեղ անխոս Ռեալը կփորձի հետ բերել կորցրածը: Ինչ վերաբերվում է մյունխենցիներին, ապա գերմանացիները կմեկնեն Մադրիդ  ստացած առավելությունը պահպանելու համար:

"ԲԱՎԱՐԻԱ" - "ՌԵԱԼ" - 2:1 (1:0) 
Գոլեր`: Ռիբերի 17' (1:0); Օզիլ 53' (1:1); Գոմես 89' (2:1)

"Բավարիա":Նոյեր, Բադշտուբեր, Բոատենգ, Լահմ, Ալաբա, Ռիբերի, Շվայնշտայգեր (Մյուլլեր 60'), Գուստավո, Կրոս, Ռոբբեն, Գոմես

"Ռեալ":Կասիլիաս, Պեպե, Ռամոս, Արբելոա, Կոենտրաո, Ռոնդալդու, Ալոնսո, Խեդիրա, Օզիլ (Մարսելո 69'), Դի Մարիա (Գրաներո 79'), Բենզեմա (Հիգուաին 84')

Զգուշացումներ: Բադշտուբեր 30'; Ռոբբեն 37'; Ալոնսո 54'; Կոենտրաո 55'; Դի Մարիա 59'; Լահմ 64'; Ռամոս 75'; Հիգուաին 90+2'; Մարսելո 90+3'

Առաջին խաղակես

Երկրորդ խաղակես
Դիտումներ: 572 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/4
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0