Երեքշաբթի, 16.04.2024, 13:21
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 4 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ Է ՌԵԱԼԻՆ
16:37
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ Է ՌԵԱԼԻՆ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Բավարիան սեփական հարկի տակ ևս երկու անպատասխան գնդակ ուղարկեց Մարսելի "Օլիմպիկի" դարպասը և դեպի մյունխենյան եզրափակիչ ևս մեկ կարևորագույն քայլ կատարեց:

Մեկ շաբաթ առաջ Մարսելում կայացած խաղում Բավարիան նույնպես երկու անպատասխան գնդակ էր ուղարկել Օլիմպիկ դարպասը: Չնայած, որ պատասխան խաղում Բավարիան խաղադաշտ էր դուրս եկել իր ոչ մարտական կազմով, սակայն դա էլ չխանգարեց մյունխենցիներին վստահ հաղթանակ տոնելու համար: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Իվիցա Օլիչը: Գերմանական ակումբը երկու խաղերի արդյունքում մրցակցին հաղթեց `4:0 հաշվով և այժմ կիսաեզրափակիչում սպասում է իր մրցակցին: Բավարիայի մրցակիցը ամենայն  հավանականությամբ կլինի Մադրիդի Ռեալը, որը այսօր սեփական հարկի տակ պատասխան խաղի շրջանակում կընդունի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր մադրիդյան ակումբի 0:3 հաշվով վստահ հաղթանակով:

Այսպիսով կարելի է ասել, որ կիսաեզրափակիչ առաջին զույգը կկազմեն Բավարիան և Ռեալը:

ԲԱՎԱՐԻԱ – ՄԱՐՍԵԼ  2:0 

գոլեր` Օլիչ, 13 (1:0); Օլիչ, 37 (2:0) 

առաջին հանդիպումը` 2:0


Դիտումներ: 591 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0