Կիրակի, 28.04.2024, 14:39
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 18 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ՆԱՊՈԼԻ -ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ
14:10
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ՆԱՊՈԼԻ -ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Այսօր  23:45-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակններում Մյունխենի «Բավարիան» հյուրնկալվելիս ուժերը կչափի իտալական «Նապոլիի» հետ: Խաղից առաջ իրենց կարծիքներն են հայտնել թիմերի գլխավոր մարզիչները:

«Բավարիան բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված հիանալի թիմ է: Ներկայումս մեր մցրակիցները գտնվում են գերազանց մարզավիճակում: Այդուհանդերձ մենք չենք վախենում նրանցից, այլ ընդհակառակը հետաքրքրությամբ ենք սպասում նրանց հետ հանդիպմանը: Եթե կարողանանք հաղթանակի հասնել ահեղ մրցակցի նկատմամբ, ապա մեր քաղաքի համար դա կլինի պատմական արդյունք: Այդ ամենին հասնելու համար մենք մեր ուժերը չենք խնայելու».-ասել է Նապոլիի մարզիչ Վալտեր Մացարին:

«Մենք հիանալի ենք մեկնարկել Չեմպիոնների լիգայում և վաղ ցանկանում ենք կրկին ցուցադրել լավ ֆուտբոլ: Ես գիտեմ, որ մեզ դիմակայելու է ներկայումս Իտալիայի լավագույն ակումբը: Եթե անկեղծ, ապա Նապոլին ինձ շատ է գրավում, քանի որ ցուցադրում է ոչ տիպիկ իտալական ֆուտբոլ: Իտալացիների կազմում հանդես են գալիս հիանալի հարձակվողներ: Դեռևս մենք խնդիրներ չենք ունեցել և այդ ամենը ի շնորհիվ մեր ջանքերի: Ամենակարևորը, որ պաշտպանության և հարձակման միջև կարողացել ենք ստեղծել ներդաշնակություն: Իմ բախտը բերել նաև նրանով, որ իմ ենթակայության տակ գտնվեւմ են բազմաթիվ  փայլուն ֆուտբոլիստներ: Այս թիմով բոլորն էլ կհասնեին նման արդյունքների: Մենք լի ենք վճռականությամբ հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայում:  Հաղթանակին հասնելու համար բավականին հեռու ենք, բայց կարող ենք հույսներս դնել այնպիսի ֆուտբոլիստների վրա ինչպիսիք են` Ֆրենկ Ռիբերին և Բաստիան Շվայնշտայգերը: Վերջինս այժմ ցուցադրում է գերազանց ֆուտբոլ և դա ոչ միայն նրա արժանիքն է այլև ողջ թիմի».-ասել է Յուպ Հայկենսը:

uefa.com


«ՆԱՊՈԼԻ» - «ԲԱՎԱՐԻԱ» 23:45
«Սան Պաոլո»
մարզադաշտ. Նեապոլ

Նախնական կազմեր`

ՆԱՊՈԼԻ: Դե Սանկտիս - Կամպանյարո,Պ.Կանավարո,Արոնիկա-Մաջիո,Ինլեր,Գարգանո,Ձյունիգա - Համշիկ,Լավեցի-Կավանի

ԲԱՎԱՐԻԱ:Նոյեր-Բոատենգ,վան Բույտեն,Բադշտուբեր,Լահմ - Լուիս Գուստավո,Շվայնշտայգեր-Թ.Մյուլեր,Կրոս,Ռիբերի-Գոմես

Մրցավար` Բենքերենսա (Պորտուգալիա)
 

Նշենք, որ թիմերը վերջին անգամ հանդիպել են ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզարափակիչում հեռավոր 1988-89 մրցաշրջանում`

Նապոլի-Բավարիա 2:0






Բավարիա-Նապոլի 2:2

Դիտումներ: 488 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0