Ուրբաթ, 26.04.2024, 05:27
Գլխավոր » 2012 » Մարտ » 29 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ԳՐԵԹԵ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
00:58
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ԳՐԵԹԵ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
Չեմպիոնների լիգայի  1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում Մարսելի "Օլիմպիկը սեփական հարկի տակ հյուրընկալեց Մյունխենի "Բավարիային": Հանդիպումը ընթացավ հյուրերի բացահայտ առավելությամբ: Առաջին խաղակեսի 44-րդ րոպեին Բավարիայի կազմակերպած արագ հակագրոհի արդյունքում Մարիո Գոմեսը առաջ մղեց մյունխենցիներին: Երկորորդ խաղակեսում Բավարիան  ավելի մեծացրեց ճնշումը ու ևս մեկ անգամ խոցեց մրցակցի դարպասը: 69-րդ Թոմաս Մյուլլերի "ոսկերչական" փոխանցումից հետո Արիեն Ռոբենը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Մրցավարը մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներին ընդհանուր ցույց տվեց 5 դեղին քարտ:Փոխարինման դուրս եկած Շվայնշտայգերը մեկ դեղին քարտ ունենալով ևս մեկ զգուշացում ստացավ և ստիպված կլինի բաց թողնել թիմերի պատասխան հանդիպումը: Այսպիսով Բավարիան փայլուն հաղթանակ տոնեց և ապացուցեց, որ պայքարելու է տիտղոսի համար:Ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ Բավարիան  գործնականորեն արդեն կիսաեզրափակիչում է: Եվ եթե հաշվի առնենք, որ 99%-ով այնտեղ է նաև Մադրիդի "Ռեալը", ապա պետք է սպասել մեծագույն հանդիպման` ԲԱՎԱՐԻԱ - ՌԵԱԼ:


Մարտի 28 ."Վելոդրոմ" մարզադաշտ. Մարսել 

"ՄԱՐՍԵԼ" – "ԲԱՎԱՐԻԱ" – 0:2 (0:1) 
Գոլեր: Գոմես 44', Ռոբեն 69'  

"Մարսել":Էլինտոն Անդրադե, Ասպիլիկուետա, Ն'Կուլու, Մորել, Ֆաննի, Դիարրա (Շայրու 71'), Մ'բիա, Ամալֆիտանո (Բրանդաո 68'), Ռեմի, Այու, Վալբուենա 

 "Բավարիա": Նոյեր, Բոատենգ, Լահմ, Բադշտուբեր, Ալաբա, Լուիս Գուստավո, Կրոս (Տիմոշչուկ 63'), Մյուլլեր (Շվայնշտայգեր 70'), Ռիբերի (Պրանյիչ 78'), Ռոբեն, Գոմես  
Զգուշացումներ` Լահմ 32', Կրոս 32', Դիարրա 34', Գուստավո 36', Մ'բիա 64', Շվայնշտայգեր 82', Ալաբա 89 



Դիտումներ: 519 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0