Երեքշաբթի, 23.04.2024, 17:49
Գլխավոր » 2012 » Մայիս » 28 » ԴԱՎԻԴՍ."ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽԱՂ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ,ՔԱՆ ՄԵՆՔ"
13:00
ԴԱՎԻԴՍ."ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽԱՂ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ,ՔԱՆ ՄԵՆՔ"
Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Դավիդսը Եվրո-2012-ից առաջ իր կարծիքն է հայտնել Հոլանդիայի հավաքականի խաղի վերաբերյալ: Նա նաև նշել է առաջնության հաղթողի ֆավորիտներին և խոսել է Լեհաստանի հավաքականի մասին:

"Հոլանդիայի հավաքականի համար շատ դժվար կլինի: "Մահվան խմբում" պետք է հանդես գալ միանգամից ուժերի առավելագույն գերլարումով:Այս առաջնությունը մարաթոն է լինելու այլ ոչ թե սպրինտ: 2010 ԱԱ ժամանակ Իսպանիայի հավաքականը մեկնարկում ծանր խաղ էր ցուցադրում, սակայն վերջում հիանալի էր նայվում:
"Հոլանդիա - Գերմանիա դիմակայությունը երկար պատմություն ունի, սակայն ավելի հաճախ հաջողությունը ուղեկցել է նրանց: Զվարճալի է, որ այժմ նրանք ավելի հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում, քան մենք: Չէ, որ միշտ եղել է հակառակը: Ինձ դուր է գալիս ,թե ինչպիսի էներգիայով և ցանկությամբ են գործում գերմանացի ֆուտբոլիստները: Դուր է գալիս նաև այն, որ նրանք ձգտում են ավելի շատ տիրել գնդակին:

Այդուհանդերձ ինձ համար առաջնության առաջին ֆավորիտը Հոլանդիայի հավաքականն է, երկրորդը թող լինի Իսպանիայի հավաքականը , իսկ երրորդը Գերմանիան:

Ինչ վերաբերվում է Լեհաստանի հավաքականին, ապա  այն հայտնվել է թույլ խմբում, ընդ որում սեփական հարկի տակ: Լեհերը ֆավորիտ չեն, բայց նրանք հարմար դիրքում են հայտնվել:


Ռոբերտ Լևանդովսկին. Ներողություն, բայց նրա մասին երբեք չեմ լսել: Նա լավ է խաղում",-Դավիդսի խոսքերը մեջբերում է Sport.pl-ն:

Դիտումներ: 531 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0