Հինգշաբթի, 25.04.2024, 03:04
Գլխավոր » 2014 » Մայիս » 18 » Գերմանիայի գավաթը կրկին ուղևորվում է Մյունխեն. տեսանյութ
02:04
Գերմանիայի գավաթը կրկին ուղևորվում է Մյունխեն. տեսանյութ

Մյունխենի «Բավարիա»-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Գերմանիայի գավաթակիր: Այս անգամ մյունխենյան ակումբը վճռորոշ խաղում պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Համառ և անզիջում պայքարում ընթացած հանդիպման հիմնական ժամանակում հաղթողը ի հայտ չեկավ և նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Պեպ Գվարդիոլայի սաները ավելի մեծ համառություն դրսևորեցին: 107-րդ րոպեին Արյեր Ռոբենը բացեց խաղի հաշիվը , իսկ 123-րդ  րոպեին վերջնահաշիվը ձևակերպեց  Թոմաս Մյուլլերը: 

Մրցաշրջանի արդյունքներով «Բավարիա»-ն դարձավ «ոսկե դուբլի» հեղինակ` դառնալով երկրի չեմպիոն և գավաթակիր: 

«Բորուսիա» - «Բավարիա»`0:2 
Գոլեր`  Ռոբեն 107', Մյուլլեր 120+3’

 

 

Դիտումներ: 493 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0