Հինգշաբթի, 09.05.2024, 02:35
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 14 » ԵՍ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ՎԻՐԱՎՈՐԵԼ ՎԱՆ ԳԱԼԻՆ. ՄՅՈՒԼԼԵՐ
10:36
ԵՍ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ՎԻՐԱՎՈՐԵԼ ՎԱՆ ԳԱԼԻՆ. ՄՅՈՒԼԼԵՐ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը հանդես է եկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի պաշտպանությամբ։ Հաղորդում է Bild-ը։

Հիշեցնենք, որ վերջերս հոլանդացի մասնագետը հայտարարել էր, որ կվերադառնար «Բավարիա», եթե ակումբի նախագահը չլիներ Ուլի Հյոնեսը։ Եվ այս հայտարարությանը հետևել են գերմանական ակումբի նախագահի և այլ ներկայացուցիչների մեղադրանքները՝ արդեն Վան Գալի հասցեին։
«Ես թույլ չեմ տա, որ վիրավորեն Վան Գալին։ Նա հիանալի մասնագետ է, ով փայլուն ֆուտբոլային փիլիսոփայություն ունի և դա սովորեցնում է իր ֆուտբոլիստներին։ Կարծում եմ, որ նա ինձ և թիմակիցներիս համար շատ բան է արել», – ասել է Մյուլլերը։

Sportarmenia.com
Դիտումներ: 480 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0