Ուրբաթ, 26.04.2024, 07:00
Գլխավոր » 2013 » Փետրվար » 15 » ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՁԵՌՆԱԲԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
12:47
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՁԵՌՆԱԲԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ընթացիկ շաբաթվա ընթացքում վերսկսվեցին եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլերը և գերմանական յոթ ներկայացուցիչներից `հինգը ներգրավվեցին պայքարի մեջ, որից մեկը Չեմպիոնների լիգայում, իսկ մնացած չորսը` Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Առաջ անցնելով փաստենք, որ հինգ ակումբներից ոչ մեկին չհաջողվեց առաջին խաղերում առավելության հասնել իրենց մրցակիցների նկատմամբ և նույնիսկ առաջին խաղերից հետո  գերմանական ակումբների մեծամասնությունը հայտնվեցին ծանր կացության մեջ:  Եթե Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի`Չեպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի Բորուսիան Շախտյորի հետ արտագնա խաղում(2:2) կարողացավ, ինչ-որ տեղ դրական արդյունք ապահովել պատասխան խաղից առաջ, ապա Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում` Լևերկուզենի Բայերը, Հաննովերը, Շտուտգարտը և Մյունխենգլադբախի Բորուսիան չափազանց անհաջող հանդես եկան:  Բայերը սեփական հարկի տակ չնայած, որ մեծ առավելություն ուներ Բենֆիկայի նկատմամբ, բայց արդյունքում պարտվեց`0:1 հաշվով: Հաննովերը, որը Մոկսվայում  Անժիի հետ խաղում առաջին հաշվի մեջ առաջ անցավ, արդյունքում զիջեց մրցակցին`3:1 հաշվով: Շտուտգարտը, որ չափազանց վատ մարզավիճակում է գտնվում ներկա պահին, սեփական դաշտում բելգիական Գենկի հետ խաղում չկարողացավ պահպանել նվազագույն հաշվով առավելությունը: Խաղի 91-րդ րոպեին բելգիացիները խփեցին պատասխան գնդակը և պատասխան խաղից առաջ լավ շանս ստացան: Եվ վերջապես թրիլերային սցենարով ընթացած` Բորուսիա Մյունխենգլադբախ - Լացիո խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի`3:3, որը հաջորդ փուլ անցնելու համար ավելի լավ շանսեր է թողնում իտալական ակումբին:
Նման անհաջող ելույթների հիմքում առաջին հերթին ընկած է գերմանական ակումբների անհաշվենկատ խաղը հատկապես պաշտպանությունում: Զարմանալի է, որ 5 խաղում 5 ակումբներն էլ չկարողացան խաղալ հաշվի վրա: խփում են որքան անհրաշեժտ է և ձեռնաբացորեն ընդունում են այնքան, որքան որ պետք չէ:
Հատկանշական է, որ Շտուտգարտն ու Մյունխենգլադբախի Բորուսիան հաղթանակները ձեռքներից բաց թողեցին խաղին ավելացրած լրացուցիչ վերջին րոպեներին: Սա իհարկե պատահականություն համարել չի կարելի, եթե հաշվի առնենք, որ Բունդեսլիգայում մրցավարները հազվադեպ են խաղին լրացուցիչ րոպե ավելացնում գումարած: Այն, որ գերմանական ակումբները ուժեղ մրցակիցներ են դրանում ոչ մի կասկած, սակայն վերջին խաղերը ցույց տվեցին, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչները չեն կարողանում իրենց խաղային պոտենցիալը և ուժեր ճիշտ տեղաբաշխել: Գերմանացիները վերջին 5 խաղերում իրենց ձեռնբացության զոհը դարձան: Գլխավորը գերմանական ակումբները պետք է զատեն եվրագավաթային ելույթները ներքին առաջնության ելույթներից և եթե նրանք կարողանան նույն մրցակիցների հետ  պատասխան խաղերում հուսալի գործել պաշտպանությունում , ապա միանշանակ բոլոր Բունդեսլիգայի ներկայացուցիչները հաջորդ փուլ անցնելու իրական հնարավորություններ կստանան: Սխալների ուղղման համար ընդամենը մեկ շաբաթ կա… 

Հաջորդ շաբաթ պայքարի մեջ կներգրավվեն նաև Չեմպիոնների լիգայում հանդես եկող մնացած երկու ակումբները` Շալկե 04-ը և Բավարիան:Բունդեսլիգայի առաջատարը Լոնդոնում կմրցի Արսենալի հետ , իսկ Շալկե 04-ը Ստամբուլում ուժերը կչափի Գալաթասարայի հետ: 


Արտակ Վահանսարյան

Դիտումներ: 536 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0