Ուրբաթ, 26.04.2024, 11:45
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 3 » ԵՎՐՈ-2012.ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅՏՆՎԵՑ "ՄԱՀՎԱՆ" ԽՄԲՈՒՄ
11:46
ԵՎՐՈ-2012.ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅՏՆՎԵՑ "ՄԱՀՎԱՆ" ԽՄԲՈՒՄ
2012թ Եվրոպայի առաջնության վիճակահանությունից հետո Գերմանիայի ազգային հավաքականը  հայտնվեց B խմբում, ուր նրա մրցակիցները կլինեն Հոլանդիայի, Պորտուգալիայի և Դանիայի ազգային ընտրանիները: B խումբը լիիրավ ստացավ "մահվան" խումբը կարգավիճակը: Վիճակահանությունից հետո Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանԵԼ Է, որ բավականին բարդ մրցակիցներ են բաժին հասել նրա սաներին: 

«Իմ կարծիքով մեր խումբն ամենաբարդն է: Պորտուգալիայի և Հոլանդիայի հավաքականներում համաշխարհային մեծության ֆուտբոլային աստղեր են հանդես գալիս:Անչափ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում և այստեղ չկան ցանկալի և անցանկալի մրցակիցներ:Եվրոպայի առաջնությունը կհաղթի այն թիմը, որն ավելի լավ մարզավիճակում կգտնվի մրցաշարի ժամանակ: Հարկավոր է ամռանը լավագույն մարզավիճակ ձեռք բերել, այդ պարագայում մենք լավ հնարավորություններ կունենանք, դա վերաբերում է նաև Իսպանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիաայի և Անգլիայի հավաքականներին",-ասել է Լյովը:
Դիտումներ: 407 | Ավելացրեց: Effenberg | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0