Ուրբաթ, 26.04.2024, 15:42
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 29 » ԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ ՉԵԼՍԻՆ ԵՎ ԲԱՎԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ
17:05
ԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ ՉԵԼՍԻՆ ԵՎ ԲԱՎԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ

"Չելսին" և "Բավարիան" համատեղ ուժերով ցանկանում են չեղյալ համարել երկու թիմերի 7 ֆուտբոլիստների որակազրկումները, որոնք ստացած մեկ կարմիր և 6 դեղին քարտերի պատճառով ստիպված կլինեն բաց թողնել եզրափակիչ հանդիպումը:

Հինգշաբթի օրը ՖԻՖԱ-ն խնդրել էր ՈՒԵՖԱ-ին եզրափակչից առաջ չեղյալ համարել 6 ֆուտբոլիստների որակազրկումները և հնարավորթւոյուն ընձեռել նրանց մասնակցել որոշիչ խաղին: Սակայն Եվրոպական ֆուտբոլի ղեկավար ամրինները մերժել էին ՖԻՖԱ-ի խնդրանքը` ընդգծելով, որ խաղարկության կանոները սահմանվում են  մրցաշրջանից առաջ:

"Եթե որակազրկումները չեղյալ համարելու թեկուզ նվազագույն հնարավորթյուն առաջանա, ապա մենք անկասկած կօգտվենք դրանից: Բայց ես կարծում եմ , որ դա չափազանց դժվար կլինի",-նշել է Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն:

"Չելսին"  "Բարսելոնայի" հետ պատասխան խաղում որակազրկումների պատճառով կորցրեց պաշտպաններ` Բրանսիլավ Իվանովիչին, Ջոն Թերիին, կիսապաշտպաններ` Ռամիրեսին և Ռաուլ Մեյրելեշին, իսկ "Բավարիան" "Ռեալի" հետ խաղում  նույն պատճառով զրկվեց պաշտպան` Հոլգեր Բադշտուբերից և կիսապաշտպաններ` Դավիդ Ալաբայից ու Լուիս Գուստավոյից:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայսիս 19-ին` Մյունխենի "Ալիանց Արենա" մարզադաշտում:

Դիտումներ: 534 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Tigran-Bayern-Schweinsteiger   (29.04.2012 21:44) [Նյութ]
Amen depqum Chelseayi korustner@ aveli shat en u mecarjenq menak Alabayi hamar em nexvum shat lav xaxacoxa:

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0