Ուրբաթ, 26.04.2024, 17:52
Գլխավոր » 2013 » Մայիս » 24 » ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ԵՄ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԱԴԼԵՐ
22:38
ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ԵՄ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԱԴԼԵՐ
Գերմանիայի հավաքականի և «Համբուրգ»-ի դարպասպահ Ռենե Ադլերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Բորուսիա» - «Բավարիա» խաղից առաջ հայտարարել է, որ երկրպագելու է «Բավարիա»-ին:

«Հիանալի կլինի, եթե «Բավարիա»-ն հաղթի եզրափակիչում: Դրանից կշահի ողջ գերմանական ֆուտբոլը: Նախորդ տարվա եզրափակչին ես Մյունխենում էի և մեծ հիասթափություն ապրեցի կատարվածից: 

Կարող եմ պատկերացնել, թե ինչ ապրումներ ունեցան այդ ժամանակ «Բավարիա»-ի ֆուտբոլիստները: Որպես Գերմանիայի հավաքականի խաղընկեր ես չեմ ցանկանում, որպեսի դա կրկնվի: Այդուհանդերձ «Բորուսիա»-ի հարձակվողական ֆուտբոլն էլ է ինձ դուր գալիս», - Ադլերի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



Դիտումներ: 490 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0