Կիրակի, 28.04.2024, 09:21
Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 31 » ֆան ակումբի նախագահի ամանորյա շնորհավորանքը
15:05
ֆան ակումբի նախագահի ամանորյա շնորհավորանքը
Սիրելի «բավարացիներ»,  ավարտին  է մոտենում 2013 թվականը և այն երկար կմնա «Բավարիա»-ի երկրպագուների հիշողություններում, քանի որ անցնող տարին փառահեղ ստացվեց մեր սիրելի ակումբի համար: 2013 թվականը ֆուտբոլային աշխարհում նշանավորվեց, որպես «Բավարիա»-ի գերիշխանության տարի:  Մյունխենցիները վերջին 4 տարում երեք անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և վերջապես երրորդ փորձից կարողացան նվաճել բաղձալի տիտղոսը: Նախորդ երկու պարտված եզրափակիչները ավելի ուժեղ դարձրեցին «Բավարիա»-ին: 2012/2013 մրցաշրջանում «Բավարիա»-ն նման էր «վիրավոր գազանի», որը իր ճանապարհին հոշոտում էր բոլոր մրցակիցներին: Մյունխենցիները դաժան հաշվեհարդար տեսան ժամանակին իրենց «վիրավորած» մրցակիցների նկատմամբ և փառահեղ կերպով բազմեցին համաշխարհային ֆուտբոլի գահաթոռին: Արդյունքում մյունխենյան ակումբը տարին ավարտեց նվաճած 5 տիտղոսով`

1.Գերմանիայի չեմպիոն
2.Գերմանիայի գավաթակիր
3.Չեմպիոնների լիգայի գավաթակիր
4.ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր
5.Աշխարհի ակումբային չեմպիոն

Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ և հուսանք, որ այս ակընթարթները երկարատև կլինեն:Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, համերաշխություն, սեր ձեր ընտանիքներում: 

«Բավարիա»-ի առաջին հայկական ֆան ակումբի հիմնադիր նախագահ` Արտակ Վահանսարյան






Դիտումներ: 661 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0