Երեքշաբթի, 16.04.2024, 07:44
Գլխավոր » 2012 » Դեկտեմբեր » 1 » ԲԱՎԱՐԻԱ - ԲՈՐՈՒՍԻԱ Դ. ԻՍԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
17:59
ԲԱՎԱՐԻԱ - ԲՈՐՈՒՍԻԱ Դ. ԻՍԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
Այսօր կկայանա ընթացիկ մրցաշրջանի, առաջին հատվածի կարևորագույն հանդիպումը : Մյունխենի "Ալիանց Արենա" մարզադաշտում Բավարիան կընդունի իր համար ավելի քան սկզբունքային մրցակից հանդիսացող Դորտմունդի Բորուսիային: Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում Բորուսիան համարձակվեց հինգ կարևորագույն հաղթանակ տոնել երկրի ամենահեղինակավոր ակումբի նկատմամբ և դրանով վերջինիս զրկեց տիտղոսներից: Հատկապես այդ պարտությունները ցավոտ ստացվեցին նախորդ մրցաշրջանի շրջանակում, երբ Բավարիան հիանալի մեկնարկից հետո, մեկ տարի առաջ`  «Ալիանց Արենայում»  տանուլ տվեց Բորուսիայի հետ հանդիպումը և արդյունքում ներքև գլորվեց մրցաշարային աղյուսակով, սակայն հետագայում կրկին Բորուսիային գերազանցելու հնարավորություն ընձեռվեց, բայց կրկին անգամ կարևորագույն խաղում Բավարիան պարտություն կրեց չեմպիոնության համար իր գլխավոր մրցակցից և արդյունքում Բորուսիան դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն: 

Սակայն «Rekordmeister»-ի նկատմամբ Բորուսիայի սանձարցակությունները այդքանով չավարտվեցին: Դրանից մի քանի շաբաթ անց Յուրգեն Կլոպի թիմը Գերմանիայի գավաթի եզրափակիչում  Բավարիային ջախջախեց 5:2 հաշվով և կրկին կանգնեց գերմանական դրոշակակրի ճանապարահին: "Աղետի" ենթարկված Բավարիան դրանից հետո անհասկանալի ձևով  Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվեց նաև Չելսիին և արդյունքում մնաց "կոտրած տաշտակի" առջև: Ծանրագույն և ծաղրելի մրցաշրջանից հետո Բավարիան նոր ֆուտբոլային տարվան պատրաստվեց ինչպես հարկն է: Նոր մրցաշրջանում Բավարիան նման է և"վիրավոր գազանի", որը  իր ճանապարհին հոշոտում է բոլոր մրցակիցներին: Դրանում  համոզվելու համար հարկ է աչքի տակով անցկացնել մրցաշարային աղյուսակը: Բավարիան 14 տուրից հետո երկրորդ տեղում ընթացող Բայերից առաջ է անցել 10 միավորով, իսկ ահա երկրի գործող չեմպիոն Բորուսիան արդեն հետ է մնում 11 միավորով: Այդուհանդերձ այսօրվա խաղը Բավարիայի համար այլ կարգավիճակ է կրում և առաջնահերթ մյունխենյան ակումբը "կռվելու" է իր պատվի և հեղինակության համար: Յուպ Հայնկեսի սաները լի են վճռականությամբ վրեժխնդիր լինելու Բորուսիայից նախորդ երկու մրցաշրանների ընթացքում  տանուլ տված տիտղոսների համար: 

Ինչ վերաբերվում է Բորուսիային , ապա պետք է նկատել, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Կլոպի թիմը աչքի չի ընկնում կայուն  խաղով: Իհարկե Բորուսիան այս մրցաշրջանում նույնպես  զարմացնում է բոլորին, սակայն ոչ թե ներքին առաջնությունում, այլև հենց Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում ունեցած փայլուն ելույթներով: Ի տարբերություն Բունդեսլիգայի` Բորուսիան Չեմպիոնների լիգայում ցուցադրում է այլ տրամադրվածություն և այլ որակի ֆուտբոլ:  Թիմը արժանապատվորեն է  ներկայացնում իր երկրի դրոշը եվրագավաթային առաքելության ընթացքում և ՉԼ "մահվան խմբում” առաջին տեղը գրավելով հնարավորություն ստացավ գարնանը պայքարը շարունակելու մրցաշարի 1/8 եզրափակիչում:   Յուրգեն Կլոպի թիմը իրենից հիշեցնում է մի ամուր ընտանիք, որը առաջնորդվում է մեկ սկզբունքով`”մեկը բոլորի և բոլորը մեկի”:  Թիմի գործողություններում հատկապես նկատվում է Կլոպի  ձեռագիրը, ով շարունակում է ավելի շատ վստահել երիտասարդ տաղանդներին, իսկ վերջիններս կարծես շնորհակալության նշան, իրենց ցուցադրած բարձրակարգ խաղով վարձահատույց են լինում ֆենոմենալ մարզչին` "ընտանիքի հորը”: Չնայած նրան, որ Դորտմունդը ներկայումս 11 միավորով հետ է մնում Բավարիայից և ընթանում է երրորդ տեղով` այդուհանդերձ դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է Կլոպի սաների համար: Պետք չէ մոռանալ, որ մինչ առաջնության ավարտը 20 տուր է մնացել և դեռևս նրանք այսօր  հնարավորություն ունեն այդ միավորները կրճատել երեքով և մրցակցին ցավոտ հարված հասցնել գոտկատեղից ներքև: 

Հաշված ժամեր անց Մյունխենի «Ալիանց արենա» մարզադաշտում թիմերը խաղադաշտ դուրս կգան պարզելու մի շարք վիճահարույց հարցեր: Եվ հանավաբար , այս խաղից հետո երկու թիմերի երկրպագուները կստանան շատ հարցերի պատասխաններ:
 
Արտակ Վահանսարյան

Դիտումներ: 632 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0