Շաբաթ, 20.04.2024, 10:52
Գլխավոր » 2014 » Հուլիս » 5 » Ֆրանսիա-Գերմանիա՝ 0-1. կիսաեզրափակիչում` Գերմանիա-Բրազիլիա
10:55
Ֆրանսիա-Գերմանիա՝ 0-1. կիսաեզրափակիչում` Գերմանիա-Բրազիլիա

Գերմանիայի հավաքականը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է: «Մարականա» մարզադաշտում բունդեսթիմը 0-1 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ:

Ամբողջ հանդիպման ընթացքում գոլեր խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեին թե ֆրանսիացիները, և թե գերմանացիները, սակայն խփվեց միայն մեկ գոլ. առաջին խաղակեսի 13-րդ րոպեին մրցակցի դարպասը գլխի հարվածով գրավեց Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը:

Ֆրանսիացիները հատկապես վտանգավոր գրոհներ էին անցկացնում երկրորդ խաղակեսում: Միաժամանակ իրենց առավելությունը զարգացնելու հնարավորություններ էին ստանում նաև գերմանացիները, սակայն նոր գոլեր այս խաղում այդպես էլ չգրանցվեցին:

Կիսաեզրափակիչում Գերմանիան կհանդիպի Բրազիլիայի հետ:

 

Դիտումներ: 486 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0