Ուրբաթ, 26.04.2024, 09:04
Գլխավոր » 2014 » Հունիս » 21 » Գանայի հավաքականը մեր դեմ կենացմահու պայքար է մղելու. Լյով
12:37
Գանայի հավաքականը մեր դեմ կենացմահու պայքար է մղելու. Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր սպասելիքներն է ներկայացրել ԱԱ-2014-ի խմբային փուլի՝ Գանայի ընտրանու հետ նախանշված առաջիկա մրցավեճի առնչությամբ։

Գերմանացի մասնագետն ընդգծել է, որ Բունդեսմանշաֆթն, ամեն դեպքում, չի թերագնահատելու իր մրցակցին։

«Մունդիալի մեկնարկային՝ պորտուգալացիների հետ խաղում մենք տոնեցինք շատ լավ և կարևոր հաղթանակ (4:0): Բայց հարկավոր է, որպեսզի հաղթենք նաև խմբային փուլի երկրորդ՝ Գանայի հետ կայանալիք մրցավեճում, քանի որ այն կապահովի մեր ելքը 1/8 եզրափակիչ։ Իսկ, հայտնի է, ով թույլ է տալիս իրեն հանգստանալ, լքում է մրցաշարը»,-նշել է Լյովը։

«Գանայի համար մեզ հետ հանդիպումը վերածվելու է եզրափակչի, ուստի նրանք մեր դեմ կենացմահու պայքար են մղելու։ Եթե նրանք չհաղթեն, ապա շատ դժվարին կացության մեջ են հայտնվելու։

Ինչ վերաբերում է Մատս Հումելսին, ապա նա դեռ 100 տոկոսով պատրաստ չէ։ Կտեսնենք, արդյո՞ք նա կկարողանա դուրս գալ խաղադաշտ»,-Լյովի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB):

Armsport.am

Դիտումներ: 387 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0