Հինգշաբթի, 02.05.2024, 01:35
Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 16 » ԳԵՐՄԱՆԱԿԱՆ "ՄԵՔԵՆԱՆ" ԱՆԹԵՐԻ Է
15:41
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ "ՄԵՔԵՆԱՆ" ԱՆԹԵՐԻ Է


Ստուգողական հանդիպման շրջանակներում` Համբուրգ քաղաքի "Իմթեք Արենա" մարզադաշտում, հանդիպեցին  ֆուտբոլային երկու առաջատար գերտերությունների` Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականները:Ավելորդ չէ նշել, որ այս ընտրանիների հակամարտությունները դասվում են համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենասկզբունքային և դասական դիմակայություններից մեկը: Աշխարհի  և Եվրոպայի առաջնությունների ամենասկզբունքային հանդիպումների  շրջանակներում ` Հոլանդիան և Գերմանիան բազմիցս են հանդիպել: Հարկ է հիշել 1974 թ. աշխարհի առաջնության մյունխենյան հանրահայտ  եզրափակիչը, ուր գերմանացիները դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեցին հոլանդացիներին: Իսկ 14 տարի անց` 1988 թ նույն մարզադաշտում, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում` Հոլանդիան կարողացավ ռևանշի հասնել Գերմանիայի նկատմամբ: Եվս 2 տարի անց արդեն թիմերի ճանապարհները  խաչվեցին  1990 թ աշխարհի առաջնության քառորդ եզարփակիչում, բայց այդ անգամ Գերմանիան ավելի ուժեղ գտնվեց և հաղթեց 2:1 հաշվով:  Դրանից հետո թիմերի վերջին պաշտոնական հանդիպումը կայացել է Եվրո-2004-ի խմբային փուլում և այն ավարտվել է խաղաղ ելքով` 1:1 հաշվով:

Ընկերական հանդիպումներ թիմերը բազմիցս են անցկացրել: Երեկվա խաղում հստակորեն կարելի է ասել, որ հանդիպեցին թիմեր, որոնք համարվելու են Եվրո-2012-ի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:

Չնայած նրան, որ հանդիպումը ընկերական էր, այդուհանդերձ թիմերը խաղադաշտ էին դուրս եկել, գրեթե իրենց մարտական կազմերով: Խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին մի քանի վտանգավոր գրոհներով: Սակայն Գերմանիան աստիճանաբար խաղի ղեկը վերցրեց իր ձեռքը և անմիջապես սկսեց ճնշում գործադրել հոլանդական պաշտպանական դիրքերի վրա: Հոլանդացիները տեղի տվեցին հանդիպման արդեն 15-րդ րոպեին, երբ գերմանացիների ձեռնարկած դասական գրոհից հետո աչքի ընկավ Թոմաս Մյուլերը` 1:0:  Քիչ անց հոլանդացիները ստիպված էին գնդակը դարպասից հանել  երկրորդ անգամ:  Գերմանցիների խփած երկրորդ գոլը պարզապես կարելի էր համարել ուսուցողական: Մեկ հպումով փոխանցումներից հետո գնդակը` գլխի հարվածով  սարդոստայնը ուղարկեց Միրոսլավ Կլոզեն, ով հավաքականում իր խփած գոլերի թիը հասցրեց 64-ի: Թիմերը ընդմիջման գնացին 2:0 հաշվով: Թվում էր, թե Հոլանդիան կձգտի ինչ-որ փոփոխությունների շնորհիվ բեկել խաղի ընթացքը, սակայն երկրորդ խաղակեսը ակնհայտ ցույց տվեց, որ այսօրվա դրությամբ աշխարհում շատ քիչ թիմեր կարող են դիմադրություն ցույց տալ ներկայիս Գերմանիայի  գերհզոր հավաքականին: Տանտերերը ցուցադրելով գեղեցիկ,  արագ և ընդգծված, կոմբինացիոն ֆուտբոլ` կարողացան ևս մեկ անգամ խոցել աշխարհի փոխչեմպիոնների դարպասև և այդպիսով հաշիվը դարձնել  նրանց համար խայտառակ` 3:0: Հարկ է նշել, որ Հոլանդիայի հավաքականը ողջ խաղի ընթացքում մի քանի հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, ընդ որում գրեթե բոլոր դեպքերում դրանք շեղ ստացվեցին:

ԳԵՐՄԱՆԻԱГермания 3-0 НидерландыՀՈԼԱՆԴԻԱ 

Գոլեր`

15'  Մյուլեր (1:0)
27' Կլոզե (2:0)
66' Օզլիլ (3:0)

ԳԵՐՄԱՆԻԱ: Նոյեր, Բադշտուբեր (Հյումելս, 46'), Մերտեզակեր, Աոգո, Ջ.Բոատենգ (Հյովեդես, 65'), Խեդիրա (Լ.Բենդեր, 87'), Կրոս (Ռոյս, 83'), Մյուլեր, Օզիլ, Պոդոլսկի (Գյոցե, 65'), Կլոզե (Ռոլֆես, 83').

ՀՈԼԱՆԴԻԱ: Ստեկելենբուրգ, Մթայզեն, Հեյտինգա, Բրաֆհեյդ, վան դեր Վիլ, Ստրուտման (Ն.դե Յոնգ, 64'), վան Բոմել, Սնեյդեր(Վիյնալդում, 87'), Կայտ (Լ.դե Յոնգ, 87'), Բաբել, Հունտելար (Բիրենս, 76').

Զգուշացումներ: Կլոզե, 44 - Սնեյդեր, 20.







27'
Կլոզե (2:0), Կենտրոն TV


Արտակ Վահանսարյան

www.hotnews.am

Դիտումներ: 471 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0