Երեքշաբթի, 16.04.2024, 13:07
Գլխավոր » 2014 » Մայիս » 3 » Գերմանիա - Հայաստան. ուղևորություն FAF-ի հետ
12:32
Գերմանիա - Հայաստան. ուղևորություն FAF-ի հետ

Հունիսի 6-ին գերմանական Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է ՖԻՖԱ-ի դասակարգմամբ աշխարհի 2-րդ ուժեղագույն հավաքականի` Գերմանիայի ընտրանու հետ: 

Այս կապակցությամբ FAF-ը «Չեխական ավիաուղիների» , Visa Concord Travel-ի հետ համատեղ , խաղի տոմսերի էքսկլյուզիվ ձեռք բերման հնարավորությամբ, կազմակերպում է ուղևորություն դեպի Ֆրանկֆուրտ և Մայնց: Ինչպես գիտեք, այդ խաղի տոմսերը /ներառյալ նաև հյուրերի համար նախատեսված սեկցիան/ օնլայն, ազատ վաճառքով սպառվում են բացառիկ արագությամբ և կար վտանգ որ խաղին չէին կարողանա ներկա գտնվել հայ երկրպագուները: FAF-ին հաջողվեց համաձայնության գալ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և հյուրերի համար նախատեսված սեկցիայում ամրագրել տոմսերի որոշակի չափաքանակ: 

Ուղևորության փաթեթը ներառում է 5 օր, 4 գիշեր, արժեքը մեկ անձի համար 655 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո): Որպես հանգրվան ընտրվել է Գերմանիայի խոշորագույն քաղաքներից Ֆրանկֆուրտը, որը գտնվում է 43 կմ հեռավորության վրա Մայնցից: Դեպի Մայնց ուղևորությունը կլինի ավտոբուսով: 

Ազգային հավաքականին օդանավակայանում դիմավորելուց, մարզմանը մասնակցելուց բացի սպասվում են նաև մի շարք միջոցառումներ Ֆրանկֆուրտում բնակվող հայերի և Գերմանիայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ: Նաև կարող է հնարավորություն լինել կարճ ժամանակով մեկնել Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ և վերադառնալ: 

Մեկնումը` 2 խմբով 
1. մեկնումը` 04.06, վերադարձը Երևան` 08.06 
2. մեկնումը` 05.06, վերադարձը Երևան` 09.06 
Փաթեթը ներառում է` 
-ինքնաթիռի տոմս 
-տրանսֆեր (օդանավակայան - հյուրանոց - օդանավակայան) 
-տրանսֆեր (Ֆրանկֆուրտ – Մայնց – Ֆրանկֆուրտ) 
-ապահովագրություն 
-հյուրանոց` 4 գիշեր Ֆրանկֆուրտում, Minerva 3* հյուրանոց, նախաճաշ:

Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 096 096045, 099 227788 հեռախոսահամարներով:

Դիտումներ: 840 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0