Շաբաթ, 20.04.2024, 18:41
Գլխավոր » 2012 » Հունիս » 28 » ԳԵՐՄԱՆԻԱ - ԻՏԱԼԻԱ. ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԻՑ ԺԱՄԵՐ ԱՌԱՋ
13:01
ԳԵՐՄԱՆԻԱ - ԻՏԱԼԻԱ. ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԻՑ ԺԱՄԵՐ ԱՌԱՋ
Այսօր հայտնի կդառնա 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչի երկրորդ մասնակցի անունը: Աշխարհի երկու ֆուտբոլային մեծագույն հավաքականներ հանդիսացող Գերմանիան և Իտալիան կպարզեն եզրափակչի երկրորդ մասնակցի անունը: Ում հետ կմրցի Իսպանիան` Գերմանիայի՞, թ՞ե Իտալիայի հետ: Թերևս շատ են կարծիքները, որ այս դիմակայության միանշանակ ֆավորիտը Գերմանիան է: Նույնիսկ այս մասին են հուշում խաղի համար բուքմեյքերների սահմանած գոծակիցները: Սակայն ֆավորիտ արտահայտությունը խոշոր մրցաշարերի վճռորոշ փուլերի համար զուր է ասված: Եվ ընդհանրապես ֆավորիտ բառը ավելի շատ բուքմեյքրական հասկացություն է, քան ֆուտբոլային: Եվ քանի որ խոսքը ֆուտբոլի մասին է, ապա փորձենք զերծ մնալ նման բուքմեյքերական հասկացողություններից և անդրադառնանք պատմական հանդիպմանը:

Գերմանիայի ազգային հավաքականի համար չկա առավել բարդ և անհարմար մրցակից, քան Իտալիայի ազգային հավաքականն է: Այս մասին խոսում է այն փաստը, որ թիմերի միջև կայացած յոթ պաշտոնական խաղերից և ոչ մեկում Բունդեսթիմը ոչ մի հաղթանակ չի տոնել ու դեռ ավելին` զիջել է երեք խաղում, իսկ մնացածում գրանցվել է խաղաղ դաշինք:

Իտալիայի և Գերմանիայի հավաքականների ճանապարները բազմիցս խաչվել են խոշոր մրցաշարերի վճռորոշ հանդիպումներում: Հարկ է հիշել 1970 թվականի ԱԱ կիսաեզրափկիչը, երբ դրամատիկ սցենրով ընթացած խաղում, լրացուցիչ ժամանակում` 4:3 հաշվով հաղթանակ տոնեցին իտալացիները:

ԱԱ 1970.կիսաեզրափակիչ. Գերմանիա-Իտալիա 3:4


Ութ տարի անց 1978 թվականի ԱԱ ժամանակ թիմերը արդեն հանդիպեցին խմբային փուլի ժամանակ, բայց այդ ժամանակ կողմերը բաժանվեցին խաղաղությամբ`0:0: Սակայն դրանից չորս տարի անց Աշխարհի առաջնութան տիտղոսին տիրանալու համար թիմերը միմյան հանդիպեցին 1982 թվականին:
Եզրափակիչ մրցավեճը ավարտվեց Իտալիայի` 3:1 հաշվով վստահ հաղթանակով:

ԱԱ 1982.Եզրափակիչ. Իտալիա - Գերմանիա 3:1


Վեց տարի անց Եվրո 1988-ի շրջանակում հավաքականները հանդիպեցին գերմանական հողի վրա, բայց այս անգամ խմբային փուլում և այդ հանդիպումը ավարտվեց` 1:1 հաշվով:

Իտալիայի և Գերմանիայի հաջորդ պաշտոնական հանդիպումը կայացավ 1996 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի ժամանակ: Ինչպես չգրված օրենք` խմբային փուլում այս թիմերը նախընտրում են միմյանցից բաժանվել խաղաղությամբ: Բացառություն չեղավ նաև վերոնշյալ հանդիպումը`0:0:

Դրանից ուղիղ տաս տարի անց Գերմանիան և Իտալիան միմյանց բախվեցին Գերմանիայում կայացած 2006 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում: Հուլիսի 4-ին Դորտմունդում կայացած հանդիպումը երկար կմնա երկու ֆուտբոլիստների և երկրպագուների հիշողության մեջ: Լարված և անզիջում խաղում իտալացիները, լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին ֆաբիո Գրոսոյի և Ալեսանդրո Դել Պիերոյի հարվածներից հետո "ծնկի բերեցին" ոչ միայն Գերմանիայի ազգային հավաքականին, այլև ողջ Գերմանիային` փշրելով նրանց սեփական հողի վրա աշխարհի չեմպիոն դառնալու վաղեմի երազանքը: Հետագայում Իտալիան եզրափակիչում հաղթեց Ֆրանսիային և ինքը նվաճեց այդքան բաղձալի տիտղոսը:

2006 ԱԱ. Կիսաեզրափակիչ. Գերմանիա - Իտալիա 0:2



Այդ հանդիպումից ուղիղ վեց տարի անց ֆուտբոլային տիտանները կհանդիպեն Եվրոպայի առաջնության կիսաեզրափկիչում: Իհարկե Իտալիայի և Գերմանիայի ներկայիս հավաքականներում դեռևս հանդես են գալիս որոշ ֆուտբոլիստներ, ովքեր մասնակցել են 2006-ի պատմական մրցավեճին: Եվ հատկանաշական է, որ գերմանացիների կազմում այդ ֆուտբոլստների քանակը ավելի շատ է, քան իտալացիներինը: Սակայն Իտալիայի հավաքականում կա մի անձնավորություն, ով 2006-ի կիսաեզրափակիչում կերտեց Իտալիայի հաղթանակը գերմանացիների նկատմամբ և խոսքը, իհարկե Անդրեա Պիրլոյի մասին է, ով ներկայումս էլ հանդիսանում իր հավաքականի "շարժիչը":

Գերմանիայի և Իտալիայի ներկայիս հավաքականները էապես տարբերվում են 2006թ  հավաքականներից: Եթե այն ժամանակ Գերմանիան համրավում էր բավականին երիտասարդ ու անփորձ կոլեկտիվ, ապա այժմ գերմանացիները  ունեն գերհզոր թիմ, որ ասոցիացվում է երիտասարդության, փորձի և վարպետության հետ: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա նրանք ներկայումս չունեն այն գերհզոր կազմը, որը ունեին այն ժամանակ: Չեզարե Պրանդելիի թիմը ապրում է սերնդափոխություն, սակայն դա նրանց չի խանգարում առաջ շարժվել և հաղթանակներ տանել: Ճիշտ է` դեռևս ոչ տպավորիչ և հստակ, բայց այնուամենայնիվ իտալացիներին մեկ քայլ է բաժանում եզրափակչից:

Ժամանակները փոխվում են, բայց նման գերավանդական թիմերի մոտեցումները երբեք չեն փոխվում, և այսօրվա խաղում ֆուտբոլասերները ականատես կլինեն ևս մեկ պատմական հանդիպման:

Թերևս այս հանդիպման ինտրիգը կայանում է նրանում, թե արդյո՞ք կկարողանա Գերմանիան վերջապես վրեժխնդիր լինել Իտալիայից, թե՞ կրկին իրենը կասի վիճակագրությունը:

Գերմանիայի և Իտալիայի հավաքականների դիմակայությունների ընդհանուր վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Արտակ Վահանսարյան

Աղբյուր` 24online.am
Դիտումներ: 532 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0