Ուրբաթ, 19.04.2024, 06:43
Գլխավոր » 2012 » Հունիս » 23 » ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՍՏԱԿ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ ԴԵՊԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ
02:01
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՍՏԱԿ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ ԴԵՊԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Եվրո 2012-ի հաղթողի գլխավոր հավակնորդներից` Գերմանիայի ազգային հավաքականը համոզիչ հաղթանակ տոնեց Հունաստանի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:

Ինչպես և սպասվում էր հույն ֆուտբոլիստները մեկնարկային րոպեներից անցան խոր պաշտպանության:  Հանդիպման սկբնամասում Հունաստանի հավաքականը ուժերի գերլարումով կարողանում էր հետ մղել մրցակցի գրոհները, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լահմը հեռահար հարվածով առաջ մղեց իր թիմին: 
Երկրորդ խաղակեսում հույների հազվադեպ հակագրոհներից մեկի արդյունքում գնդակը հայտնվեց գերմանացիների դարպասում: Սալպինգիդիսի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Սամարասը: Գերմանացիների պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց և 5 րոպե անց Խեդիրան կրկին առաջ մղեց իր թիմին: Խփած երկրորդ գոլից հետո Գերմանիան սկսեց ավելի ագրեսիվ և համարձակ գործել հարձակման գծում: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Միրոսլավ Կլոզեն գլխի անկասելի հարվածով հաշիվը դարձրեց`3:1, իսկ 74-րդ րոպեին Մարկո Ռոյսը մեծացրեց հաշվի տարբերությւնը`4:1:

Այդուհանդերձ խաղավերջում հույներին հաջողվեց խույս տալ խոշոր հաշվով պարտությունից: Սեփական տուգանայինում Բոատենգի ձեռքով խաղի համար մրցավարը նշանակեց 11 հարված, որը դիպուկ իրացրեց Սալպինգիդիսը` 4:2:

Այսպիսով Գերմանիայի հավաքականը ևս մեկ կարևորագույն քայլ կատարեց դեպի բաղձալի նպատակ, իսկ հույները պատվով լքեցին մրցաշարը: Կիսաեզրափակիչում Բունդեսթիմի մրցակիցը կլինի Անգլիա-Իտալիա զույգի հաղթողը:
Германия - Греция - 4:2 (1:0)
Голы: Лам 39' (1:0); Самарас 55' (1:1); Хедира 61' (2:1); Клозе 68' (3:1); Ройс 74' (4:1); Салпингидис 89' - с пенальти (4:2)

ԳԵՐՄԱՆԻԱ - ՀՈՒՆԱՍՏԱՆ - 4:2 (1:0)

Գոլեր`Լահմ 39' (1:0); Սամարաս 55' (1:1); Խեդիրա 61' (2:1); Կլոզե 68' (3:1); Ռոյս 74' (4:1); Սալպինգիդիս 89' (11մ) (4:2)
Германия - Греция - 4:2 (1:0)
Голы: Лам 39' (1:0); Самарас 55' (1:1); Хедира 61' (2:1); Клозе 68' (3:1); Ройс 74' (4:1); Салпингидис 89' - с пенальти (4:2)

Германия: Нойер, Лам, Бадштубер, Хуммельс, Боатенг, Швайнштайгер, Хедира, Озил, Ройс (Гетце 80'), Шуррле (Мюллер 67'), Клозе (Гомес 80')

Греция:
Сифакис, Цавеллас (Фотакис 46'), Пападопулос, Папастатопулос, Торосидис, Маниатис, Макос (Либеропулос 72'), Кацуранис, Нинис (Гекас 46'), Самарас, Салпингидис

Предупреждения:
Самарас 14'; Папастатопулос 75'

Դիտումներ: 516 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ

    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0