Հինգշաբթի, 25.04.2024, 23:35
Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 12 » ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՂԹԵՑ ԱՎՍՏՐԻԱՅԻՆ ԵՎ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ
10:50
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՂԹԵՑ ԱՎՍՏՐԻԱՅԻՆ ԵՎ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ
2014 թվականի աշխարհիա ռաջանության ընտրական փուլի C խմբում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս`1:2 հաշվով առավելության հասավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ: Ընդհանուր առմամբ խաղը անցավ հավասար պայքարում: Խաղի հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում սեփական տուգանային հրապարակում Թոմաս Մյուլլերի նկատմամբ կանոնների խախտման համար Ավստրիացիները պատժվեցին 11 մետրանոց հարվածով, որը դիպուկ իրացրեց Մեսութ Օզիլը: 
Բաց թողած գնդակից 6 րոպե անց ավստրիացիների հարձակվող Առնաուտովիչի աջ եզրով հիանալի անցումից ու ճշգրիտ փոխանցումից հետո Յունուզովիչը կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղի մնացած հատվածում փոփոխություն չգրանցվեց, սակայն հաջողության հասնելուն ավելի մոտ էին Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստները: Խաղավերջում իր թիմին պարտությունից կարող էր փրկել Առնաուտովիչը, սակայն ավստրիացին նպաստավոր դիրքից վրիպեց: 
Այսպիսով Գերմանիան երկու անընդմեջ հաղթանակներից հետո ստանձնեց C խմբի առաջատարի կարգավիճակը:

Ավստրիա - Գերմանիա 1:2
գոլ` Յունուզովիչ 57' - Ռոյս 44', Օզիլ 52' (11 մ)



Austria v Germany by dm_504a74c9cc24a
Դիտումներ: 487 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0