Ուրբաթ, 19.04.2024, 21:00
Գլխավոր » 2012 » Հունիս » 18 » ԳԵՐՄԱՆԻԱՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՄՐՑԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ
10:12
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՄՐՑԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ
B խմբից հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստացան Գերմանիայի և Պորտուգալիայի ընտրանիները: Առհասարակ Գերմանիան դարձավ առաջնության միակ թիմը, ով խմբային փուլում ցուցադրեց հարյուր տոկոսանոց արդյունք և վստահ հաղթանակ տանելով "մահվան խմբում" ընդգրկված մնացած երեք թիմերի նկատմամբ վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը:

Խմբային փուլի վերջին տուրում գերմանացիները ոչ մեծ ջանքեր գործադրելով կարողացան 2:1 հաշվով առավելության հասնել Դանիայի ընտրանու նկատմամբ և վերջիններիս զրկեցին հաջորդ փուլում հանդես գալու իրավունքից: 

Գերմանացիներին 19-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Լուկաշ Պոդոլսկին: Դանիացիների պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց և 5 րոպե անց Կրոհն Դեհլի գլխի հարվածից հետո հաշիվը հավասարվեց:

Այդ րոպեներին զուգահեռաբար ընթացող Պորտուգալիա-Հոլանդիա խաղում հոլանդացիները վան դեր Վարտի դիպուկ հարվածից հետո կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Այդ պարագայում Գերմանիայի հետ մեկտեղ հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճում Դանիայի ընտրանին: 

Սակայն քիչ անց Կրիշտիանո Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկու խաղերում ոչ-ոքի արդյունքերի դեպքում պայքարը հաջորդ փուլում կշարունակեին Գերմանիան և Պորտուգալիան:

Այդ լուրը ստանալուց հետո դանիացիները փորձեցին առաջ նետվել և փրկել դրությունը, սակայն ապարդյուն: Խաղավերջում Գերմանիան Լարս Բենդերի շնորհիվ ևս մեկ գնդակ ուղարկեց դանիացիների դարպասը և վերջնականապես զրկեց հաջորդ փուլ անցնելու հնարավորությունից, իսկ զուգահեռաբար ընթացող խաղում Ռոնալդուն իր հաշվին դուբլ գրանցեց և ավելի ամրապնդեց իր հավաքականի դիրքերը:

Երկու խաղերում էլ մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին և քառորդ եզրափակիչ փուլի երկու ուղեգրերին արժանացան գերմանացիներն ու պորտուգալացիները: Ինչ վերաբերվում է Հոլանդիայի հավաքականին, որը առաջնությունից առաջ համարվում էր մրցաշարի հաղթողի երկրորդ հավակնորդը` համարձակվեց տանուլ տալ բոլոր երեք հանդիպումներում և խայտառակ  կերպով լքեց մրցաշարը: Այդ ցուցանիշով հոլանդացիները համարվում են առաջնության վատագույն թիմը:
Այսպիսով հայտնի դարձավ քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու մրցող զույգերի անունները: Դրանցից առաջինում միմյանց դեմ առճակատման դուրս կգան Գերմանիան և Հունաստանը, իսկ երկրորդում Պորտուգալիան և Չեխիան:

Այսօր հայտնի կդառնան քառորդ եզրափակիչ փուլի ևս երկու թիմերի անուններ: C խմբում Իտալիայի հավաքականը կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ, իսկ զուհագեռաբար խաղում Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն` Իսպանիայի հավաքականը ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ:



17 հունիսի."Լվով Արենա" մարզադաշտ. Լվով

ԴԱՆԻԱ – ԳԵՐՄԱՆԻԱ – 1:2 (1:1)
Գոլեր` Պոդոլսկի 19, Կրոհն Դեհլի 24, Բենդեր 80

Դանիա: Անդրեասեն, Յակոբսեն, Կյաեր, Ագգեր, Պոուլսեն, Կվիստ, Զիմլինգ (Կ.Պոուլսեն 79), Էրիկսեն, Յ.Պոուլսեն (Միկելլսեն 82), Կրոհն-Դեհլի, Բենդեր

Գերմանիա: Նոյեր, Հումելս, Բադշտուբեր, Լահմ, Բենդեր, Խեդիրա, Շվայնշտայգեր, Օզիլ, Մյուլլեր (Կրոս 84), Պոդոլսկի (Շյուռլե 64), Գոմես (Կլոզե 74)




Denmark v Germany by Remsteeg
Դիտումներ: 675 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0