Երեքշաբթի, 23.04.2024, 20:02
Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 8 » ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
02:01
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Գերմանիան հաջող սկսեց աշխարհի առաջնության ընտրական փուլը: Հանովերում կայացած խաղում գերմանացիները երեք զրո հաշվով հաղթեցին Ֆարերյան կղզիների հավաքականին:

Գերմանացիները հենց խաղի սկզբից տիրեցին գնդակին, բայց ահա պահերի իրացման հարցում գերմանացիներն ունեին խնդիրներ: Միայն 28-րդ րոպեին հաջողվեց Գերմանիայի ընտրանուն առաջ անցել Մարիո Գյոտցեի խփաց գոլի շնորհիվ: Բայց հյուրերի դարպասապահ Գունար Նիլսենի շնորհիվ այլևս գերմանացիներն աչքի չընկան:
Երկրորդ խաղակեսում Գերմանիային հաջողվեց առավելությունը հասցնել երեք գնդակի: Նախ Թոմաս Մյուլլերի փոխանցումից 54-րդ րոպեում աչքի ընկավ Մեսութ Օզիլը, իսկ ահա 71-րդ րոպեին երկրորդ գոլի հեղինակը Մարկո Ռոյսի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց երեք զրո: Պետք է նշել, որ հյուրերի դարպասապահը երկրորդ խաղակեսում մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից:
 
Թիմերի կազմերը.
Գերմանիա: Նոյեր, Լահմ, Հումելս, Մերտեսակեր, Բադշտուբեր, Խեդիրա, Օզիլ, Մյուլլեր, Գյոտցե, Ռոյս, Կլոզե

Ֆարերյան կղզիներ: Նիլսեն, Նես, Յուստինուսեն, Վալդվինսոն, Ֆերո, Ուդսեն, Բենյամինսեն, Հանսոն, Սամուելսեն, Հոլստ, Էդմունդսոն:

Դիտումներ: 478 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0