Հինգշաբթի, 25.04.2024, 17:58
Գլխավոր » 2014 » Հունվար » 13 » «Ոսկե գնդակին» արժանի են «Բավարիա»-ի բոլոր խաղացողները
14:19
«Ոսկե գնդակին» արժանի են «Բավարիա»-ի բոլոր խաղացողները
Այսօր վերջապես պարզ կդառանա 2013 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այդ պատվին հավակնում են «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերի: Շատերը կարծում են, որ «Ոսկե գնդակ»-ին արժանի է Կրիշտիանու Ռոնալդուն և նշում են, որ անհատական ցուցանիշներով պորտուգալացին անգերազանցելի էր նախորդ տարվա ընթացքում, սակայն ես այդպես չեմ կարծում: 
Ճիշտ է Ռոնալդուն փայլուն անցկացրեց 2013 թվականի երկրորդ կեսը: Այո, Ռոնալդուն ամենաշատ գոլերն է խփել երեք հավակնորդներից և Շվեդիայի հավաքականի դարպասը ուղարկած չորս գոլով Պորտուգալիայի հավաքականին ԱԱ ուղեգիր պարգևեց: Վերջին սխրանքը շատ տպավորեց ֆուտբոլային աշխարհին, այդ թվում նաև ինձ: Բայց ի՞նչ հաղթեց Ռոնալդուն կամ քանի «կոպեկի» արժեք ունեին նրա խփած գոլերը «Ռեալ»-ի համար: Ինչո՞ւ «Ռեալ»-ի համար, քանի որ ֆուտբոլիստները ավելի շատ հանդիպումներ են անցկացրել իրենց ակումբների կազմերում, քան հավաքականների: Ռոնալդուն նախորդ տարվա առաջին կեսը մեղմ ասած ձախողեց: «Ռեալ»-ը Իսպանիայի առաջնությունում միավորների մեծ տարբերությամբ զիջեց չեմպիոն «Բարսելոնա»-ին, իսկ Իսպանիայի գավաթում խայտառակ կերպով սեփական խաղադաշտում պարտվեց Մադրիդի «Ատլետիկո»-ին: Այդ խաղում Ռոնալդուն սարսափելի տպավորություն թողեց և նույնիսկ հեռացվեց խաղադաշտից: Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, ապա «Բորուսիա»-ն կիսաեզրափակիչում «մատ» արեց Ռոնալդուին և իր խաղընկերներին: Ճիշտ է Ռոնալդուն տարվա երկրորդ կեսին փայլեց, խփեց բազամթիվ գոլեր, սահմանեց Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ, արաբ լրագրողներից կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն խաղացող, սակայն ի՞նչ արեց Ռիբերին նախորդ տարվա ընթացքում: Ֆրանսիացին «Բավարիա»-ի հետ հաղթեց 5 տիտղոս (Չեմպիոնների լիգա, Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Եվրոպայի սուպերգավաթ և Աշխարհի ակումբային առաջնություն) և ճանաչվեց Գերմանիայի, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի, Ֆրանսիայի, Աշխարհի ակումբային առաջնության լավագույն խաղացող: Ռիբերին հանդիսացավ անկասելի թիմի առանցքային խաղացողներից մեկը: Եթե անկեղծ, ապա «Ոսկե գնդակը» հասնում է «Բավարիա»-ի բոլոր խաղացողներին, բայց քանի որ Ռիբերին համարվում է լավագույններից լավագույնը, ապա այն միանշանակ հասնում է նրան: Ճիշտ է, Ռիբերին հանդիսանում է իր հավաքականի առաջատարներից մեկը, սակայն այն ինչ ֆրանսիացին անում է «Բավարիա»-ում` չի անում Ֆրանսիայի հավաքականի կազմում: Այդ հանգամանքը նվազեցնում է Ռիբերիի «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերը: 

Ինչ վերաբերվում է մեր ժամանակների ամենամեծագույն խաղացողին` Լիոնել Մեսսին, ապա վերջին 4 տարիների «Ոսկե գնդակի» մրցանակակիրը հաջող անցկացրեց 2013 թվականի առաջին կեսը և դարձավ եվրոպական առանություններում ամենաշատ գոլ խփած խաղացողը, որի համար արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Ինչ վերաբերվում է թիմային տիտղոսներին, ապա Մեսսին «Բարսելոնա»-ի հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Ընթացիկ տարվա երկրորդ կեսը անհաջող դասավորվեց Մեսսի համար, քանի որ արգենտինացուն անհանգստացնում էին վնասվածքները: Մի քանի անընդմեջ վնասվածք ստանալու պատճառով Մեսսին ստիպված եղավ բաց թողնել ընթացիկ մրցաշրջանի բազմաթիվ հանդիպումներ: Կարծում եմ «Ոսկե գնդակի» համար պայքարում այդ հանգամանքը կարող է ազդել արգենտինացու շանսերի վրա:  

Ստորև ներկայացնում ենք 2013 թվականի ընթացքում երեք ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները: Որոշեք ինքներդ, թե ով է լավագույն: Հավելենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին: 

Արտակ Վահանսարյան
Դիտումներ: 532 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0