12:09 ԳՈՄԵՍ."ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՏԻՐԵԼՈՒ" | |
«Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը իր տպավորություններով է կիսվել Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում Դորտմունդում այսօր կայանալիք "Բորուսիայի" դեմ հանդիպման վերաբերյալ: Վճռորոշ հանդիպումից առաջ Մարիո Գոմեսը նշել է, որ նրանք անպայման պետք է հաղթեն: "Այս խաղում Չեմպիոններիլիգայի մթնոլորտ է տիրելու: Եթե մենք ուզում ենք չեմպիոն լինել, ապա պարտավոր ենք հաղթանակ տանել առաջատարի նկատմամբ: Եթե մենք միավորներ կորցնենք, ապա ոչ մի լավ բանի չենք հասնի,- Գոմեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Բավարիան և Բորուսիան միմյանց հետ կմրցեն նաև Գերմանիայի գավաթի եզրափակիչում, որը կայանալու է մայիսի 9-ին` Բեռլինի "Օլիմպիաշտադիոն" մարզդաշտում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |