Երեքշաբթի, 16.04.2024, 20:27
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 15 » Գվարդիոլա. «Բավարիան» անհամբերությամբ է սպասում ՉԼ-ի մեկնարկին
16:42
Գվարդիոլա. «Բավարիան» անհամբերությամբ է սպասում ՉԼ-ի մեկնարկին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնությունում «Հանովերի» նկատմամբ 2-0 հաշվով տոնած հաղթանակից հետո ընդգծել է, որ մյունխենցիներն անհամբերությամբ են սպասում Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկնարկին: Հիշեցնենք' սեպտեմբերի 17-ին, խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում մրցաշարի գործող չեմպիոնները մրցելու են Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ:

-Բունդեսլիգայում բոլոր թիմերը շատ ու շատ ուժեղ են, «Հանովերը» դա ևս մեկ անգամ հաստատեց: Առաջին խաղակեսում մենք այնքան էլ լավ հանդես չեկանք: Երկրորդ խաղակեսում Մանջուկիչի խփած գոլից հետո մենք բարելավեցինք մեր խաղը: Այժմ մենք անհամբերությամբ սպասում ենք Չեմպիոնների լիգայի մեկնարկին,- ասել է իսպանացի մասնագետը:

Allsport.am



Դիտումներ: 336 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0