Շաբաթ, 27.04.2024, 05:29
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 17 » Գվարդիոլա. Ղեկավարության յուրաքանչյուր քննադատություն կարևոր է
18:42
Գվարդիոլա. Ղեկավարության յուրաքանչյուր քննադատություն կարևոր է
Գերմանիայի առաջնության հինգերորդ տուրի «Բավարիա»-«Հանովեր» (2:0) հանդիպումից հետո մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Մաթիաս Զամերը հայտարարել էր, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը պետք է ավելի դիտարժան ֆուտբոլ ցուցադրի: Գվարդիոլան անդրադարձել է Զամերի հայտարարությանը:

-Կարևորն այն է, որ ակումբի ղեկավարությունը' նաև Զամերը, աջակցում են ինձ: Զամերն էմոցիոնալ մարդ է, ես ևս: Իհարկե, ես փորձում եմ միշտ ճիշտ բառեր ընտրել:

Ընդհանրապես, ղեկավարության կողմից յուրաքանչյուր քննադատություն ինձ համար կարևոր է: Գերմանիայում հավանաբար նորմալ է, երբ ղեկավարությունը հրապարակայնորեն գնահատում է թիմի աշխատանքը, Իսպանիայում նման դեպքերում մեծ խնդիրներ կառաջանային...Այնտեղ ընդունված չէ խառնվել մարզչի գործերին,-ասել է Գվարդիոլան:

Allsport.am

Դիտումներ: 355 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0