Ուրբաթ, 19.04.2024, 14:34
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 28 » Գվարդիոլան արդեն ապացուցել է, որ ուժեղ է Մոուրինյոյից. Ուլի Հյոնես
13:49
Գվարդիոլան արդեն ապացուցել է, որ ուժեղ է Մոուրինյոյից. Ուլի Հյոնես
«Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ մյունխենցիների գլխավոր մարզիչՊ եպ Գվարդիոլան մեկ գլուխ բարձր է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ՈՒԵՖԱ-ի սուպերագավթի խաղում միմյանց կբախվեն «Բավարիա»-ն և «Չելսի»-ն:

«Գվարդիոլայի և Մոուրինյոյի միջև մի քանի մրցաշրջանների ընթացքում հետաքրքիր դիմակայություն էր ստեղծվել Իսպանիայում: Մեր մարզիչը բազմիցս հաղթանակած է դուրս եկելՄոոուրինյոյի հետ մրցավեճերում: Նրանց միջև միշտ լարվածություն է նկատվել: Ես դա չեմ քննարկել Մոուրինյոյի հետ, բայց ըստ իս նրանք լավագույն ընկերներ չեն:  Այս հանգամանքը ուրբաթ օրը կայանալիք խաղին լրացուցիչ հետարաքրքրություն է ավելացնում: Դա ինձ շատ է դուր գալիս: Մի կողմից Գվարդիոլան է մեզ հետ, իսկ ռինգի մյուս անկյունում Մոուրինյոն է  «Չելսի»-ի հետ»,-Հյոնեսի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Shamshyan.com

Դիտումներ: 413 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0