Երկուշաբթի, 29.04.2024, 11:53
Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 4 » Գվարդիոլան արտասվեց, երբ իմացավ, որ հայրս քաղցկեղով հիվանդ է. Հոյբերգ
00:34
Գվարդիոլան արտասվեց, երբ իմացավ, որ հայրս քաղցկեղով հիվանդ է. Հոյբերգ
Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ ֆուտբոլիստ Պիեռ-Էմիլ Հոյբերգը բացահայել է Պեպ Գվարդիոլայի մարդկային կողմը: Իսպանացի մարզիչը շատ է տխրել, երբ իմացել է, որ ֆուտոբլիստի հայրը քաղցկեղով է տառապում.

«Դանիացի բժիշկները չէին կարծում, որ նա կբուժվի: Ես չէի կարողանում զսպել արցունքներս, երբ մարզաբազա եկա: Հայրս կարող էր մահանալ: Ես ընդամենը 18 տարեկան եմ: Ես վնասվածք ունեմ և միայնակ եմ: Ի՞նչ պիտի անեմ»,- ասել է Բավարիայի ֆուտբոլիստը:Գվարդիոլան զանգահարել է Հայբյերգին և անձամբ է խոսել ֆուտոբլիստի  հետ. «Ես լսել եմ հայրիկիդ մասին և շատ եմ տխրել: Արի խոսենք,- ասել է նա: - Հետո նույնիսկ Պեպ Գվարդիոլան արտասվեց: Նա ասաց, որ ակումբը միշտ իմ կողքին կլինի»:Մյունխենի «Բավարիան» հոգացել է, որ ֆուտբոլիստի հայրը բուժման համար մեկնի Գերմանիա. «Հիմա ասում են, որ իրական հույս կա, որ հայրս կփրկվի»,- ասել է դանիացի ֆուտբոլիստը Spox.com գերմանական կայքի թղթակցին:

Հոյբյերգը «Բավարիայի» կազմում իր նորամուտը նշել է 2013-ի ապրիլի 13-ին, երբ 17 տարեկան և 251 օրական էր: 

Totalfootball.am


Դիտումներ: 410 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0