Հինգշաբթի, 25.04.2024, 17:11
Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 8 » Գվարդիոլան Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանեց
16:14
Գվարդիոլան Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանեց
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան  Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանեց: Իսպանացի մարզչի գլխավորությամբ «Բավարիա»-ն առաջին 15 տուրերում շարունակում է մնալ անպարտելի:

Իսպանացի մասնագետը «Բավարիա»-ն գլխավորել է նախորդ մրցաշրջանի ավարտից հետո և մինչ այժմ Գերմանիայի առաջնությունում ոչ մի պարտություն չի կրել: Հատկանշական է, որ 15 խաղերից` 13-ում մյունխենցիները հաղթել, իսկ 2 դեպքում ոչ-ոքի են խաղացել:

Նախորդ ռեկորդը, որը բաղկացած էր 14 անպարտելի հանդիպումների շարքից` պատկանում էր «Կայզերսլաուտեռն»-ի նախկին մարզիչ Կարլ-Հայնց Ֆելդկամպին, ով իր թիմի հետ նման նվաճման էր հասել 1978/79 մրցաշրջանում:


Shamshyan.com
Դիտումներ: 396 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0